Տարածաշրջան11:15, 27 Հոկտեմբեր 2014
«ASİMDER»-ը Դավութօղլուին կոչ է արել վերանայել Մահչուփյանին խորհրդական նշանակելու որոշումը

Թուրքական «ASİMDER» (Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն)
հակահայկական կազմակերպությունը ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանի՝ Թուրքիայի
վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելու դեմ հայտարարությամբ
է հանդես եկել: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարով հայտի այդ
կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյի կողմից տարածված հայտարարության մեջ
նշվում է, որ շատ մտահոգիչ է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
հայազգի Էթյեն Մահչությանի նշանակումը,
որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ամեն հոդվածում թուրքերին հորդորում է
ներողություն խնդրել և որը հոդվածներ է
գրել «Ագոս» թերթում ու «Զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնք-EH) թերթում
վերլուծություններ է հրապարակել:
Գյուլբեյն իր հայտարարության մեջ չի մոռացել կրկին նշել կազմակերպության
գլխավոր թեզը դարձած մեղադրանքները հայերի հասցեին՝ ասելով, որ հայերը դաշնակցելով
Օսմանյան կայսրությունը մասնատել ցանկացող Ռուսաստանի ու Եվրոպայի հետ,
ապստամբություն են բարձրացրել:
Վերջինս նշել է, որ ցեղասպանության 100 ամյակի նախօրեին գուցե այդ նշանակումը քաղաքական մանյովր է, սակայն այդպիսով հայկական լոբբին կսկսի իրեն ավելի վստահ զգալ, իսկ հայկական լոբբինգին ծառայող թուրքական որոշ հասարական կազմակերպություների գործունեության դաշտն էլ ավելի կմեծանա:
Թուրքական «Յուրթ հաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Գյուլբեյը վարչապետ Դավութօղլուին ու պետական պաշտոյաներին կոչ է արել հրաժարվել այդ նշանակումից՝ ասելով, որ դա իրենց և ASALA-ի գործունեության արդյունքում զոհված դիվանագետների ընտանիքների համար շատ ցավալի է:
«Հարգելի վարչապետին կոչ ենք անում ունքը սարքելու փոխարեն աչքն էլ
չհանել»,- եզրափակել է Գյուլբեյը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |