Մշակութային06:58, 27 Հոկտեմբեր 2014
Էրոլ Սարաֆյանը՝ թուրք քաղաքական գործիչներին նկարելու մասին

Հոկտեմբերի 25-ին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Թուրքիայում բնակվող հայ նկարիչ և
քանդակագործ Էրոլ Սարաֆյանի 9-րդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նախորդներից տարբերվում
էր նրանով, որ այս անգամ նկարիչը, ի թիվս այլ աշխատանքների, ցուցադրության է հանել
նաև թուրք քաղաքական գործիչների դիմանկարները:
Ցուցադրված 45 կտավների շարքում տեղ էին գտել Քեմալ Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության
հիմնադիր), Ռեջեփ Թայիփ Էրդողանի (նախագահ), Ահմեթ Դավութօղլուի (վարչապետ), Աբդուլլահ Գյուլի (նախկին նախագահ) և Քադիր Թոփբաշի (Ստամբուլի քաղաքապետ) դիմանկարները:
Ermenihaber.am-ի հետ զրույցում Սարաֆյանը
պատմել է, որ պաշտոնական նամակներ է ուղարկել վերոնշյալ գործիչներին՝ հրավիրելով մասնակցելու
ցուցահանդեսի բացմանը: Սարաֆյանը մտադրություն ունի նկարները նվիրել հասցեատերերին:
Հարցին, թե արդյոք չի վախենում քննադատությունների թիրախ դառնալուց, Սարաֆյանն ի պատասխան
նշել է, որ բազմիցս ենթարկվել է քննադատության, նույնիսկ եղել են դեպքեր, երբ ստիպված
է եղել լքել ցուցասրահը, ուստի սպասելի է,
որ այս ցուցահանդեսից հետո ևս կլինեն քննադատություններ:
Նկարիչը շեշտել է, որ թուրք քաղաքական գործիչներին
կտավին հանձնելիս որևէ շահ չի հետապնդել:
«Նրանց քաղաքական կարիերայի ու քաղաքական հայացքների հետ
որևէ առնչություն չունեմ և չեմ էլ կարող ունենալ, քանզի ես արվեստագետ եմ, իսկ նրանք`
քաղաքական գործիչներ: Իմ ու նրանց աշխարհները տարբեր են»:
Էրոլ Սարաֆյանը ծնվել է ճարտարապետների ընտանքիում 1937-ին Ստամբուլում: Բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է
Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի համար արած դիմանկարի համար Վատիկանի կողմից պարգևատրվել է մեդալով: Սարաֆյանն էլ իր այդ կտավը նվիրել է
Վատիկանի թանգարանին:
Աստղիկ Իգիթյան /Ստամբուլ /
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |