Քաղաքական13:57, 27 Հոկտեմբեր 2014
Մահչուփյան. «Դավութօղլուի հետ հանդիպմանը Հայկական հարցից ընդհանրապես խոսք չի գնացել»
Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ գրող, վերլուծաբան, հրապարակախոս, «Աքշամ»
թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը մեկնաբանել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
իր նշանակվելը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Փոսթ մեդիա» լրատվակայքը,
Մահչուփյանը նշել է, որ անձամբ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուից է ստացել
առաջարկը: Մահչուփյանը հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը
ազգային փոքրամասնություններին, հայերին առնչվող հարցերի ուղղությամբ է խորհրդականի
գործառույթներ իրականացնելու, քանի որ վարչապետի հետ չեն խոսել այդ մասին:
«Հայկական հարցի մասին ընդհանրապես խոսք չի գնացել: Կոնկրետ որևէ հարցի վրա կանգ չենք առել: Չէ՞ որ այսօր շատ աննշան երևացող մի հարցը վաղը կարող է հանկարծ համապետական խնդրի վերածվել»,- նշել է Մահչուփյանը` հավելելով, որ հանդիպումը Դավութօղլուի հետ շատ դրական է եղել: Նրանք միմյանց ճանաչում են երկար տարիներ: Կատարվելիք աշխատանքի բովանդակության մասին զրուցելու կարիք նույնիսկ չեն զգացել: Ըստ նրա` ստացված առաջարկն անհնար էր մերժել:
Նշենք, որ Մահչուփյանն առաջին ոչ մահմեդականն է, ով նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին: Նա ծնվել է 1950 թվականին Ստամբուլում: թվականին: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |