Միջազգային11:32, 29 Հոկտեմբեր 2014
Թուրք նախարարը Ֆրանսիայի խորհրդարանում ժխտել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի եվրամիության (ԵՄ) հարցերով
նախարար և եվրաանդամակցության բանակցային գործընթացում Անկարայի գլխավոր բանագնաց
Վոլքան Բոզքըրը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ԵՄ հանձնաժողովում:
Լրագրողներից մեկը հարց է տվել Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան թուրք
պաշտոնյան ասել է, որ իրենք դեմ են, երբ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ
որոշումներ են կայացնում քաղաքական գործիչները:
Բոզքըրը ներկաներին հիշեցրել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի արած առաջարկի մասին:
«Այդ հանձնաժողովում թող լինեն ֆրանսիացի, կանադացի, հայ, թուրք մասնագետներ: մենք ասել ենք, որ կընդունենք նման տարբերակը: Մենք նաև ասել ենք, որ եթե հանձնաժողովն ուսումնասիրի Թուրքիայի, հայաստանի, Չիկագոյի, Բոստոնի արխիվները և գա որևէ եզրակացության, մենք կընդունենք այդ եզրակացությունը»,- ըստ թուրքական «Հաբերքիփ» լրատվակայքի` ասել է թուրք նախարարը:
Վերջինս պնդել է, թե Թուրքիան իր պատմության մեջ ամոթալի էջ չունի` շարունակելով պաշտոնական Անկարայի` գրեթե մեկ դար ձգվող ժխտողական քարոզչությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |