Տարածաշրջան07:32, 29 Հոկտեմբեր 2014
Տարօրինակ է, որ Թուրքիան չի հայտարարում հայկական եկեղեցու ցուցանակն ուղղելու մասին

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Հենց նոր եմ իմացել, որ Թուրքիայի կառավարությունը անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու մոտ գտնվող ցուցանակը՝ նշելով նրա «հայկական» ծագումը:
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:
Դեռևս 2007 թվականին թուրքական կառավարությունը բացման շքեղ արարողություն կազմակերպեց 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորգումից հետո: Մինչ որոշ հայեր միամտորեն մասնակցեցին թուրքական քարոզչական հանդիսությանը, ես մի քանի քննադատական հոդված գրեցի, մատնանշելով, որ թուրքական իշխանությունները չեն թույլատրել հայկական եկեղեցական արարողություն (բացառությամբ տարին մեկ անգամ), և մերժել են եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Դրա փոխարեն, Սուրբ Խաչ եկեղեցին պաշտոնապես ներկայացվել է որպես թանգարան և դրվել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության, այլ ոչ թե Պոլսո Հայոց պատրիարքարանի ենթակայության տակ: Ավելի ուշ, խաչը տեղադրվեց եկեղեցու գմբեթին:
Իմ 2007 թվականի հոդվածում չէի գրել եկեղեցու ցուցանակի վրայի արձանագրության մասին, որտեղ որևէ հիշատակում չկար հայերի վերաբերյալ՝ ոչ անգլերեն, ոչ էլ թուրքերեն: Ստորև ներկայացվում է այդ նախկին արձանագրության վերնագիրն ու առաջին բառերը, որոնք գրված էին անգլերենով.
«Աքդամար կղզի և հուշարձան-թանգարան: Վճարը 5 թուրքական լիրա: Աքդամար կղզի և եկեղեցի: Աքդամար եկեղեցին կառուցվել է վանականների և ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով...»:
Անցյալ շաբաթ, Գլենդելի հայկական գրախանութում, պատահմամբ հանդիպեցի Անկարայի համալսարանի դոցենտ Սենեմ Չևիկին, ով ինձ ցույց տվեց Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակի երկու տարբեր լուսանկարները: Առաջինում, որը նա լուսանկարել էր մեկ տարի առաջ, պատկերված էր վերոհիշյալ արձանագրությունը: Իսկ երկրորդում, որն անցյալ ամիս նրա գործընկերներից մեկն էր նկարել, երևում էր նոր արձանագրությունը, որը կառույցը ներկայացնում է է որպես հայկական եկեղեցի.
«Աղդամարի հայկական Սուրբ խաչ եկեղեցի: Եկեղեցին կառուցվել է վանական ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով: Կառուցված է երեքնուկի չորս տերևների ձևով և խաչաձև պլանի համաձայն, եկեղեցին ներսից ծածկված է գմբեթով, իսկ դրսից՝ բրգանման կոնով: Եկեղեցին երկու դարպասներ ունի, մեկը հարավային, իսկ մյուսը արևմտյան կողմում: Հետագա ժամանակշրջաններում եկեղեցուն կից ավելացվել են Զաքարիա Ա-ի մատուռը, մի ժամատուն և զանգակատուն, իսկ Սուրբ Ստեփանոսի մատուռը կառուցվել է առանձին: Սուրբ Խաչ անունով կառուցված եկեղեցին 1131 թվականին վերածվել է վանքի: Եկեղեցու ճակատի քարե քանդակների վրայի կրոնական տեսարանները վերցված են Հին ու Նոր Կտակարաններից, պալատական կյանքից, որսի տեսարաններից, ինչպես նաև պատկերված են մարդկանց և կենդանիների նկարներ: Այս պատկերները կարևոր են, քանի որ դրանք եկեղեցին տարբերում են մյուս եկեղեցիներից: Եկեղեցու ներսի պատերին կան տարբեր որմնանկարներ, որոնք ներկայացնում են Աստվածաշնչից վերցված նկարագրություններ»:
Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:
Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, թե ինչու Թուրքիայի կառավարությունը հրապարակային հայտարարություն չի արել Սուրբ Խաչ եկեղեցու բարեփոխված արձանագրության վերաբերյալ: Ահա որոշ հնարավոր պատճառներ.
- Թուրք ցածրաստիճան պաշտոնյաների տգիտությունը, որոնք չեն հասկացել այս փոփոխության գովազդային արժեքը:
- Բարձրաստիճան թուրք պաշտոնյաների՝
դժկամությունը, վախենալով, որ իրենք ծիծաղելի վիճակում կհայտնվեն, եթե հոխորտալով հայտարարեն մի ակնհայտ բան, որը վաղուց արդեն պիտի
արված լիներ:
- Թուրք պաշտոնյաների
մտավախությունը, որ թեև վերանայված տեքստի հրապարակայնացումը դրական տպավորություն կստեղծի
արտաքին աշխարհում, քննադատության թիրախ կդառնան երկրի ներսում՝ հայերին ծառայություն մատուցելու համար:
- Նորընտիր թուրք
ղեկավարների ուշադրության շեղումն այս հարցից՝ այլ ավելի հրատապ
խնդիրների պատճառով: Նրանք դեռ կարող են ավելի ուշ այս մասին հայտարարություն
անել:
Նույնքան տարօրինակ է այն հանգամանքը, որ հայկական կողմից ոչ մեկը, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը, որևէ բան չի ասել Սուրբ Խաչ եկեղեցու հայկական ծագումը վերահաստատող նոր արձանագրության մասին:
Մնում է միայն հուսալ, որ Աղթամարի եկեղեցու ցուցանակի այս ուղղումը նախերգանք կլինի հայկական մշակութային ժառանգության նման ճանաչման՝ ամբողջ Թուրքիայի թանգարաններում, եկեղեցիներում և հուշակոթողներում, ներառյալ քաղաքամայր Անին:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |