Հասարակական12:24, 30 Հոկտեմբեր 2014
Բիթլիսում Սարոյանի անունով փողոց անվանակոչելու հարցում խառնաշփոթ է
Բիթլիսի փողոցներից մեկը ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյանի անվանբ կոչելու գործընթացում խառնաշփոթ է:
2014թ մարտի 1-ին Թաթվանում
«բիթլիսի հայերը» խորագրով ցուցահանդես էր տեղի ունեցել, որի ընթացքում անգլիաբնակ
գիտնական Արա Սարաֆյանը առաջարկել էր
փողոցը, որտեղ բնակվել էր Սարոյանի ընտանիքը, անվանել գրողի անունով: Բիթլիսի
քաղաքապետարանը տվել էր իր համաձայնությունը: Սակայն փողոցի անվանակոչումը դեռևս
չի կայացել: Սարաֆյանի նամակից, ով հոկտեմբերի 15-18-ին ժամանել էր Բիթլիս փողոցի
բացմանը մասնակցելու համար, պարզ է դառնում, որ փողոցի անվանակոչմանը դեմ է եղել
Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթյուրքը:
Սարաֆյանը, հղում անելով Բիթլիսի համաքաղաքապետ Նևին Դաշդեմիր
Դաղըրքանին, նշում է, որ փողոցի անունը չի փոխվել, քանի որ նահանգապետ
Օզթուրքի կարծիքով «Սարոյանը կապ չունի Բիթլիսի հետ»: «Ագոս» թերթի հետ զրույցում Դաղըրքանը
հերքել է Սարաֆյանի խոսքերը, նշելով, որ վերջինիս հետ հանդիպման ընթացքում ինքը
նման բան չի հաղորդել, քանի որ նահանգապետից էլ նման արտահայտություն չի լսել:
Նահանգապետարանը հարցի վերաբերյալ դեռևս որևէ հայտարարություն չի արել:
Դաղըրքանի տեղեկացմամբ քաղաքի ավագանու կողմից օգոստոս ամսին փողոցը
Սարոյանի անվամբ կոչելու մասին կայացրած որոշումից հետո քաղաքապետրանի և
նահանգապետարանի միջև սկսված պաշտոնական գրագրությունը շարունակվում է:
Համաքաղաքապետը նշել է նաև, որ նորից պետք է դիմեն քաղաքի ավագանուն,
սակայն այս անգամ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության
անդամների կողմ ձայները չեն բավարարի դրական արդյունքի համար և անհրաժեշտ կլինի
իշխող «Արդարություն և զարգացում» կուսկացության անդամների աջակցությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |