Հասարակական08:03, 30 Հոկտեմբեր 2014
Թուրք բլոգեր. «Հայերի ու ասորիների ցեղասպանությունը ծրագրված է եղել»
Ներկայիս Թուրքիան, որպես հանրապետություն,
գոյություն ունի 91 տարի: Հոկտեմբերի 29-ը թուրքական պետության հերթական տարեդարձն
էր, որը պաշտոնապես միշտ նշվում է մեծ շուքով: Թուրքիայի Հանրապետության անցած
ավելի քան 9 տասնամյակներին հետահայաց անդրադարձել է թուրք բլոգեր Յըլմազ Մուրաթ
Բիլիջանը: «T 24» ընդդմիադիր լրատվակայքում հրապարակվել է նրա «Կարճ պատմությունը
Թուրքիայի Հանրապետության» հոդվածը, որտեղ մատնանշվում են արյունոտ ու ամոթալի
էջերը:
600 տարվա կայսրությունից մնացած հողերի վրա 1923-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետություն: Ըստ Բիլիջանի` դեռևս երիտթուրքերի ժամանակվանից խնդիր էր դրված ազգ ստեղծել մեկ ինքնության շուրջ, որը պետք է լիներ թուրքական: Այլ էթնիկ ինքնությունները կամ զտվելու էին, կամ ձուլվելու, կամ էլ հեռացվելու:
«Ծրագրված էր 1914-20-ականներին ասորիներին, 1915-ին էլ հայերին ենթարկել ցեղասպանության, որը հաջողությամբ իրականացվեց»,- նշում է Բիլիջանը: Բացի բնակչությանը թուրքացնելուց որոշված էր նաև թուրքականացնել երկրի տնտեսությունը: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ դրա համար տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող ոչ մահմեդական զանգվածներին (հայեր, հույներ և այլն) կամ հրի և սրի մատնեցին, կամ ժամանակ տվեցին, որպեսզի նրանք հեռանան: Սկսեցին Իզմիրից (Զմյուռնիա): Օրեր շարունակ Իզմիրը կրակների մեջ վառվում էր: Տեղի հայ և հույն բնակչությունից գրեթե մարդ չմնաց:
«Երկու ամսվա ընթացքում բոլոր տեղերը «մաքրեցինք» նրանցից և հպարտ զգացինք մեզ: Այնուհետև ունևորության հարկ մտցրեցինք: Ազգությամբ հայ, հրեա և հույն քաղաքացիներից մեկ առ մեկ խլեցինք իրենց ունեցվածքը»:
Հետո պարտադրաբար թուրքերեն լեզվով խոսելու արշավ սկսվեց: Պետության բնակչությունը տեսակավորվեց երեք խմբի` թուրք, քուրդ և ոչ մուսուլման, և բոլորին պարտադրվեց խոսել միմիայն թուրքերեն: Այնուհետև վրա հասան 1955թ. սեպտեմբերյան աղետալի դեպքերը: Թուրք բլոգերը պատմում է, թե ինչպես կոտորվեցին ու կողոպտվեցին Իզմիրի հույները, հայերը և հրեաները: Դրանից հետո ողջ մնացած ոչ մահմեդականների մի զգալի մասը լքեց Թուրքիան: Հեղինակը հիշեցնում է, որ այդպիսի էթնիկ զտումներ անելով հանրապետական Թուրքիայի իշխանությունները ըստ էության շարունակեցին արթուն պահել երիտթուրքերի ոգին:
Մի խոսքով,- եզրափակում է թուրք բլոգերը,- ասածս էն էր, որ մեր պետության մեջ դեմոկրատիա չկարողացավ լինել, բայց արի ու տես, որ հանրապետութունը 91 տարի է ողջ ու առողջ ոտքի վրա է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |