Միջազգային10:07, 01 Նոյեմբեր 2014
ՄԱԿ. ԻՊ-ի ահաբեկիչների թիվն ամեն ամիս 1000-ով ավելանում է
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցից հայտնի է դառնում, որ «Իսլամական
պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում տարբեր պետություններից հավաքված
գրոհայինների ընդհանուր թիվը կազմում է 15 հազար մարդ: Չնայած ԱՄՆ-ի
գլխավորությամբ կոալիցիոն ուժերի ավիահարվածներին՝ ԻՊ-ին անդամակցող արտասահմանցի
գրոհայինների թիվը վերջին ամիսների ընթացքում գնալով ավելանում է:
Թուրքական «Միլլիյեթ»-ի հաղորդմամբ՝ եթե մարտ ամսին ԻՊ-ի կազմում կռվող
արտասահմանցի գրոհայինների թիվը կազմում էր 7 հազար, ապա հուլիսին նրանց թիվը հասել
է 12 հազարի, իսկ հոկտեմբերին՝ 15 հազարի: Այսպիսով ստացվում է, որ ամեն ամիս
նրանց թիվը ավելանում է 1000-ով: ԱՄՆ հետախուզության տվյալներով ԻՊ-ի կազմում մարտնչող
գրոհայինների ընդհանուր թիվը հասնում է 30 հազարի:
ԱՄՆ հետախուզության աշխատակցի խոսքով այս պահին արտասահմանցի գրոհայինների
թիվը կարող է հասած լինել 16 հազարի: Հաղորդվում է, որ կոալիցիոն ուժերի
հարվածներից հետո ԻՊ-ի գրոհայինների թիվ ավելի արագ տեմպերով է աճում:
Washington Post-ն էլ, վկայակոչելով ԱՄՆ հետախուզությանը մոտ կանգնած իր
աղբյուրներին, հաղորդել է, որ ԻՊ-ին իրենց կամքով գրոհայիններ են անդամագրվել
ավելի քան 80 երկրից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |