Միջազգային12:57, 04 Նոյեմբեր 2014
Շան տեսքով Էրդողանի ծաղրանկարի պատճառով Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաքի դպրոցական դասագրքերում տեղ է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ
Էրդողանի ծաղրանկարը, որտեղ նա պատկերված է բնում կապված շան տեսքով: Գերմանաբնակ
թուրքերը բողոքի ձայն են բարձրացրել և պահանջում են Էրդողանին նսեմացնող
ծաղրանկարն անհապաղ հանել դասագրքերից:
Ծաղրանկարում նախագահ Էրդողանը պատկերված է ատամները կրճտացնող շղթայված շան տեսքով, իսկ պատկերը վերնագրված է` «Թուրքերը Գերմանիայում, հաջողության պատմություն»:
Թուրքական սպորտային ակումբներից «Dostlukspor»-ի նախագահ Նուրի Այը նշել է, որ եթե ծաղրանկարը հրապարակվեր լրագրերում և ամսագրերում, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ տեղ է գտնում դպրոցական դասագրքում, դա արդեն անընդունելի է և չար նպատակ է հետապնդում:
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ հիշյալ ծաղրանկարը վերցվել է Ֆրանկֆուրտի «Algemain» թերթից:
Թուրքիայի արտգործնախարարությունը ծաղրանկարը դատապարտող հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե երկրում հավատարմագրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էբերհարդ Փոլը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |