Միջազգային10:23, 05 Նոյեմբեր 2014
Աշխարհում Էրդողանն առաջինն է, Բրունեի սուլթանը` երկրորդը

Թուրքիայում հանրային դժգոհության ալիք է բարձրացրել նոր նախագահական
նստավայրի (Աք Սարայ) վրա ծախսվող ահռելի գումարը: Ընդդիմադիր մամուլում,
սոցմեդիայում և բլոգներում խստորեն դատապարտում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
բավականին թանկարժեք նախաձեռնությունը և նախասիրությունը:
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը խորհրդարանում հայտարարել է, որ նոր նախագահական պալատի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն թուրքական լիրա (շուրջ 615 մլն դոլար): Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականը նկատել է տալիս, որ նոր նստավայրի միայն մուտքի սանդուղքների կառուցման վրա ծախսվել է 4 մլն դոլար: Նույն աղբյուրի համաձայն`Էրդողանի նստավայրը զբաղեցնում է այնքան տարածք, որտեղ կտեղավորվեր 137 միջնակարգ դպրոց:
Թուրքիայի նոր նախագահական պալատը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը: Ըստ զբաղեցրած տարածքի (300.000քմ)` Էրդողանի նոր նստավայրն այժմ առաջինն է աշխարհում: Երկրորդ տեղում Բրունեի սուլթանի նստավայրն է (200.000քմ):
Համեմատության համար նշվում է, որ օրինակ Անգլիայի Բուքինգհեմյան պալատը զբաղեցնում է 77.000քմ, Սպիտակ տունը` 55.000քմ, իսկ Կրեմլը` 25.000քմ տարածք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |