Ցեղասպանություն15:23, 05 Նոյեմբեր 2014
Թուրք պրոֆեսորը կոչ է արել ուժեղացնել ցեղասպանության ժխտողականությունը

Ստամբուլի համալսարանի եվրասիական ինստիտուտում
կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանս: Մասնակիցների թվում են
եղել պաշտոնաթող դիվանագետ Ալև Քւլըչը, ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան,
պրոֆեսոր Քեմալ Չիչեքը և մի շարք այլ գիտանականներ ու դիվանագետներ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվակայքը, կոնֆերանսի մասնակիցները հայտարարել են, թե իբր Հայոց ցեղասպանությունը սուտ քարոզչություն է, և այդ համատեքստում կարևորել են թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի շահած դատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Փերինչեքը շվեյցարական դատարանի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար, իսկ ՄԻԵԴ-ը Փերինչեքին արդարացրել էր խոսքի ազատության հիմնարար իրավունքով:
Փաշաևան շեշտել է, թե իմպերիալիստական երկրներն իրենց շահերին են ծառայեցնում Հայոց ցեղասպանության մասին քարոզշությունը, իսկ Պրոֆեսոր Չիչեքը անհրաժեշտ է համարել ավելի ուժեղացնել պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |