Իրավական15:12, 06 Նոյեմբեր 2014
Հաագայի միջազգային դատարանը մերժել է քննության առնել «Մավի Մարմարայի» գործը

Հաագայի միջազգային դատարանը մերժել է քննության առնել 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի վրա
իսրայելական ուժայինների հարձակման հետևանքով զոհված 9 թուրք զինվորականների գործով
Կոմորյան կղզիների կողմից ընդդեմ Իսրայելի ներկայացված հայցը: Այս մասին հայտնում
է թուրքական «Միլլիյեթ» լրատվական կայքը՝ վկայակոչելով «Ռոյթերս» լրատվական
ծառայությանը:
Հաղորդվում է, որ միջազգային քրեական դատարանում հայցը ներկայացվել է
Կոմորյան կղզիների կողմից, քանի որ նավի վրա եղել է այդ երկրի դրոշը:
Հաագայի դատարանը իսրայելցի զինվորականների գործողություններում հանցակազմը
չի բացառել, սակայն մերժել է հայցի դիտարկումը՝ հիմնավորելով, որ այդ գործը դուրս
է միջազգային դատարանի իրավասություններից: Հիմնավորման մեջ ասվում է, որ տվյալ
գործը այդքան մասշտաբային չէ Հաագայի միջազգային քրեական դատարանում քննարկվելու համար:
Կոմորյան կղզիների դրոշի ներքո հանդեսեկած թուրք փաստաբաններն ու հասարակական շրջանակները հայտարարել են, որ բողոքարկելու են Միջազգային դատարանի որոշումը
Հիշեցնենք, որ 2010 թ-ի մայիսի 31-ին միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ են զոհվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |