Տնտեսական12:30, 06 Նոյեմբեր 2014
Մինչև 2018-ը Թուրքիան մտադիր է իր ՀՆԱ-ն հասցնել 1.3 տրլն դոլարի

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրապարակել
է կառավարության ռազմավարական ծարգրում տեղ գտած տնտեսական առաջնահերթությունները:
Ըստ «Դողան» լրատվական գործակալության`վարչապետը հայտնել է, որ նպատակադրվել են
մինչև 2018 թվականը Թուրքիայի ՀՆԱ-ն դարձնել 1.3 տրիլիոն դոլար, ընթացիկ դեֆիցիտը դարձնել 5.2 տոկոս,
գործազրկության մակարդակը նվազեցնել 7 տոկոսի, արտահանման և ներմուծման
հարաբերակցություն տոկոսը դարձնել 70, իսկ էներգասպառման մեջ տեղական աղբյուրների
արտադրածը հասցնել 35 տոկոսի:
Հայտնի են դարձել, հիմնարար կետերը, որոնք հռչակվել են առաջնահերթություն Թուրքիայի տնտեսության զարգացման ծրագրում:
1. Նվազեցնել կախվածությունը ներմուծումներից:
2. Տեխնոլոգիաների ոլորտներում առևտրայնացման ծրագիր իրականացնել:
3. Պետական գնումների ճանապարհով աջակցել տեղական արտադրությանը:
4. Տեղական աղբյուրների վրա հիմնված էներգիայի արտադրություն կազմակերպել:
5. Էներգակիրների արդյունավետ օգտագործման մեխանիզմներ զարգացնել:
6. Գյուղատնտեսությունում ջրօգտագործման արդյունավետությունը բարձրացրացնել:
7. Բժշկական արդյունաբերության ոլորտում կառուցվածքային բարելավում իրականացնել:
8. Խթանել առողջապահական զբոսաշրջությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |