Միջազգային08:35, 07 Նոյեմբեր 2014
Շարլ Ազնավուրը վիրավորած է թուրքական թերթի ստոր մեքենայությունից
Հայաստանի Հանրապետության ազգային
հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրն արձագանքել է
իր անվան շուրջ թուրքական «Փոսթա» թերթի սկանդալային հրապարակմանը: Շանսոնյեն իր
ֆեսյբուքյան պաշտոնական էջում պարզաբանում է տվել` ասելով.
«Je n’ai pas donné d’interview au journal "Posta”. Je suis offusqué par cette manipulation ignoble.»
«Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական «Փոստա» թերթին։ Խորապես վիրավորված եմ այդ ստոր մեքենայությունից»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ թուրքական թերթը նոյեմբերի 2-ին հրապարակել էր «Մոռացեք ձեր քենը» վերտառությամբ հոդված, որտեղ հոդվածի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը նշում էր, թե Փարզիում Թուրքիայի դեսպանը Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակ է հանձնել` հրավիրելով նրան Թուրքիա համերգ տալու: Թերթում և թերթի կայքում տեղ գտած հարցազրույցում այնպիսի խոսքեր են վերագրվում Ազնավուրին, ինչպիսիք են.
«Իմ մայրը թուրք է, երազանքս է գնալ Թուրքիա»:
«Հիմա Հայաստանը Թուրքիայի կարիքն ուն»:
«Ես դեսպան եմ, բայց անկախ եմ գործում»:
«Չեմ շարժվում Հայաստանից եկած հրահանգներով»:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մամուլի Տիգրան Բալայանի միջոցով հերքում էր տվել` պնդելով, որ Ազնավուրը որևէ թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել, նա ընդունել է հուշանվեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |