Միջազգային08:03, 07 Նոյեմբեր 2014
Էրդողանին հայ մասոն են անվանել Եգիպտոսի հեռուստաեթերում

Սոցիալական մեդիայի թուրք օգտատերերի կողմից
լայնորեն շրջանառվում է մի տեսագրություն, որը Եգիպտոսի հեռուստաեթերից թողարկված
հաղորդման մի հատված է, որտեղ քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի
անձը:
Ինչպես հայտնում է թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվակայքը, հաղորդմանը հեռախոսազանգի միջոցով մասնակցած մի հեռուստադիտող ասել է, թե իբր Էրդողանը հայ է, այն էլ` մասոն:
Հաղորդավարը վրդովվել է Էրդողանին հասցեին ասված այդ խոսքերից և դա համարել ստորացուցիչ վիրավորանք: Նա նշել է, թե հաղորդման շրջանակներում կարելի քննադատություններ հնչեցնել, բայց ինքը թուլ չի տա, որ իր խոսքով Էրդողանի պես պատվարժան կրոնական առաջնորդի անձը նսեմացնել:
«Նա թուրք է և մուսուլման»,- հեռուստադիտողին հակադարձել է հաղորդավարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |