Մշակութային11:15, 07 Նոյեմբեր 2014
Հայուհու մասին թուրք գրողի «Արսինե» վեպն առաջարկվում է ներկայացնել Գրականության Նոբելյան մրցանակի

2012 թվականին գրի
առնված «Արսինե» վեպը այլ տեսանկյունից է մոտենում Հայկական հարցին:
Բլոգեր Այջա Թուրքմենը, «Ռադիքալի» բլոգում ներկայացնելով գիրքը, գրում է, որ այն
բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում հայ և թուրք ժողովուրդների հարյուրամյա
խնդրին: Ըստ բլոգերի՝ գիրքը շարունակում է մեծ
հետաքրքրությամբ ընդունվել հայ և թուրք ընթերցողների կողմից:
Թուրքմենի տեղեկացմամբ՝ մի շարք կազմակերպությունների,
միությունների կողմից առաջարկվել է գիրքը
2015 թվականին ներկայացնել գրականության Նոբելյան մրցանակի:
Նրա կարծիքով «Արսինե»
վեպը,
որը գրվել է
107-ամյա հայ կնոջ
պատմած փաստերի հիման
վրա,
Հայոց ցեղասպանության 100-րդ
ամյակին շատ քննարկումների
տեղիք կտա:
Թուրքիայում հայ և թուրք
ժողովուրդների միջև առկա
խնդիրը հիմնականում հիշատակվում
է վեճերի
ու մահվան մասին
պատմություններով, իսկ «Արսինե» վեպը այդ խնդիրը
ներկայացնում է սիրո մասին պատմության
միջոցով:
Սամսունի նահանգի Քավաք գավառի Չաթլըջը գյուղում հայ (մայրը) և թուրք (հայրը) ծնողների աղջիկը՝ Արսինեն ամբողջ կյանքի ընթացքում կրած դժվարությունների պատճառով հրաժարվում է հայկական անունից և ընտրում Այշե անունը: Վեպի հեղինակը թուրք գրող Ալի Բայրամն է: Գիրքը գրվել է 2 տարվա ընթացքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |