Հասարակական13:07, 07 Նոյեմբեր 2014
Մահչուփյանը մեկնաբանել է Էրդողանի հակահայկական արտահայտությունը
Վանի համալսարանում անցկացված «Համալսարանների դերը Թուրքիայի
սահմանադրական բարեփոխումների գործընթացում» թեմայով կոնֆերանսին մասնակցել է
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական
Մահչուփյանն իր ելույթում խոսել է Թուրքիայում ինքնությունների
հակասություններից ու ասել, որ այդ երկրի հասարակության մեջ առաջին պլանում է
դիմացինի ինքնությունը: Նրա խոսքով՝ թուրքական հասարակության անդամները դիմացինի
խոսքին կարևորություն տալիս կամ էլ չեն տալիս միայն նրա ինքնությունը ճշտելուց հետո:
Մահչուփյանն ասել է, որ հասարակության միավորման համար պետք է վերջ տալ նման
մտածելակերպին:
Կոնֆերանսի վերջում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Մահչուփյանին
հարցրել են, թե նա ինչպես կբացատրի էրդողանի արած հայտնի հակահայկական
հայտարարությունից հետո իր համագործակցությունը «Արդարություն և զարգացում»
կուսակցության (ԱԶԿ) հետ:
Պատասխանելով հարցին՝ Մահչուփյանն ասել է. «Այո՛, ես հայ եմ և ապրում եմ
այս հողի վրա: Սակայն այս հողի վրա ես միայն հայ չեմ: Ես մտավորական եմ, մտածում
եմ և փորձում եմ հասկանալ: Ինչպես քիչ առաջ ձեզ էի խորհուրդ տալիս»:
Շարունակելով խոսքը՝ Մահչուփյանն
ավելացրել է, որ ինքն ԱԶԿ-ական չէ, սակայն ցանկանում է, որ ԱԶԿ-ն
հաջողությունների հասնի, քանզի թուրքական հասարակությունը շատ բաների համար պարտական է այդ կուսակցությանը:
Մահչուփյանը, նշելով, որ ԱԶԿ-ի չլինելու դեպքում չեն լինի նաև
թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, սահմանադրական բարեփոխումներն ու էլի շատ
բաներ, ասել է. «Այս ամենը չի արդարացնում ԱԶԿ-ի սխալները կամ Էրդողանի կեցվածքը:
Եթե նույնիսկ այս ամենը չլիներ ու 90-ականներին երազեինք 2010-ականների
մասին, միևնույնն է ընդունելին Էրդողանն էր: Չնայած Էրդողանի անհատականությանը՝
նորմալ չէ նման արտահայտությունը: Գուցե
Էրդողանի արտահայտությունն ամենևին էլ աննորմալ բան չէ: Նա առանց այդ էլ այդպիսին
էր: Նայե՛ք, 80-90-ականների Էրդողանի
ասածները: Այնտեղ կան բաներ, որոնք այսօր բացարձակ ընդունելի չեն: Այդ մարդը
այդքան փոխվել է: Սակայն եթե դուք ուշադրություն դարձնեք միայն մարդու չփոխվող
հատկանիշներին, ապա այդ տեսանկյունից որևէ մեկը չի փոխվել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |