Տարածաշրջան09:25, 08 Նոյեմբեր 2014
Էրդողանը պատասխանել է նոր նախագահական պալատը քննադատողներին

Թուրքմենստան կատարած այցից առաջ Էրդողանը մեկնաբանել է նախագահական նորակառույց պալատի թեմայով հնչած քննադատություններին: Վերջինս, հիշեցնելով, որ կառավարությունը մեկնաբանել է այդ թեման, ասել է. «Այս երկրում կան մարդիկ, ովքեր քարի վրա քար
են դնում: Կան
նաև մարդիկ, ովքեր
չեն էլ երազում քարի վրա քար դնել: Վերջիններս մնացել են հին
Թուրքիայում: Օզալը
եկավ, մեկ-երկու ինքնաթիռ գնեց, քննադատվեց: Քննադատողներն իրենք օգտվեցին ադ ինքնաթիռներից:
Եթե ուզում ենք քայլել
ժամանակակից աշխարի հետ ու
մրցունակ լինել, պետք
է ինչ-որ
բաներ անել»:
Ըստ թուրքական «Աքհաբեր»
լրատվական կայքի՝ Էրդողանը հայտարարել է նաև, որ արդեն նախկին նախագահական պալատը՝ Չանքայան, կծառայի որպես կառավարության նստավայր:
«Անկարայի կառավարության շենքի դիմացի մասը շենքին չի պատկանում:
Միջոցառումներ անցկացնելու ժամանակ ստիպված ենք լինում փակել փողոցը: Դա հարիր չէ Թուրքիայի
պես հսկայական երկրին: Այժմ Չանքայան կծառայի որպես կառավարության նստավայր»,- նշել
է Էրդողանը:
Անդրադառնալով նոր նստավայրի կառուցման ծախսերի
մասին մամուլում հայտնվող տարբեր թվերին՝ Էրդողանն ասել է, որ դրանք անհիմն են:
Նշենք, որ Թուրքիայում դժգոհության ալիք էր բարձրացրել նոր նախագահական նստավայրի (Աք Սարայ) վրա ծախսվող ահռելի գումարը:
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը խորհրդարանում հայտարարել է, որ նոր նախագահական պալատի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն թուրքական լիրա (շուրջ 615 մլն դոլար): Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականը նկատել է տալիս, որ նոր նստավայրի միայն մուտքի սանդուղքների կառուցման վրա ծախսվել է 4 մլն դոլար:
Թուրքիայի նոր նախագահական պալատը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը: Ըստ զբաղեցրած տարածքի (300.000քմ)` Էրդողանի նոր նստավայրն այժմ առաջինն է աշխարհում: Երկրորդ տեղում Բրունեի սուլթանի նստավայրն է (200.000քմ):
Համեմատության համար նշվում է, որ օրինակ Անգլիայի Բուքինգհեմյան պալատը զբաղեցնում է 77.000քմ, Սպիտակ տունը` 55.000քմ, իսկ Կրեմլը` 25.000քմ տարածք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |