Քաղաքական08:54, 10 Նոյեմբեր 2014
Թուրքիայի փոխվարչապետը հիշեցրել է հայկական սփյուռքի դեմ իրենց պայքարի մասին
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մասնակցել է Բուրսայի
չերքեզական մշակութային միության կազմակերպված «Կովկասի սփյուռքի տարվա
լավագույնները ամենամյա մրցանակաբշխություն» միջոցառմանը: Արընչը ընդգծել է, որ
ինքը չերքեզների փեսա է, իր կինն
ազգությամբ չերքեզ է: Պարգևներ են հանձնվել 13 անվանակարգերում: Արընչն արժանացել
է տարվա քաղաքական գործիչ մրցանակին:
Թուրքիայի փոխվարչապետն իր ելույթում հիշատակել է նաև
հայկական սփյուռքի մասին: Ըստ «Յազեթե» լրատվակայքի` Արընչը նկատել է տվել, որ «սփյուռք»
ասելով Թուրքիայում ավելի շատ և հիմնականում հասկանում են հենց միայն
աշխարհասփյուռ հայություն:
«Կա հայկական սփյուռք, որը պնդում է հայոց
ցեղասպանության մասին: Թուրքիան էլ դրա դեմ պայքարում է: Բայց «սփյուռք» բառը
ինքնին ճիշտ է ասված: Այսինքն իր երկրի սահմաններից դուրս ապրող ժողովուրդը
սփյուռք է կոչվում»,- ասել է փոխվարչապետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |