Հոդված11:48, 10 Նոյեմբեր 2014
Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը . . . հարցազրույց Արա Գյուլերի հետ
- Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ…
- Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք:
- Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս:
- Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:
- Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն:
Պատը վտանգավոր բան մըն է, պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:
- Երկու միլիոն կադրի մեջ կա՞ Ձեզ համար մեկը՝ յուրահատուկը:
-Իմ պատկերս (ծիծաղում է): Ամենն էլ ինձ համար կարևոր են, չոփչի նկարն է կարևոր (չոփչի - թրք. աղբահավաք): Ինձ համար մարդիկ են կարևոր: Ես մարդոց նկարները կքաշեմ, ես սինարի, (scenery – անգլ. տեսարան) չեմ քաշեր: Եթե նույնիսկ տեսարան կա, տեսարանին մեջ մարդուն ներկայությունը կա: Ամեն բան մարդոց համար շինված է, ամբողջ օդանավները մարդոց համար շինված են, կերակուրներն ամբողջ մարդոց համար կշինվի, տները, պատերը… (լռում է) Պատը վատ բան է: Պատը մարդկության սխալներեն մեկն է.. Պատը վտանգավոր բան մըն է, (լռում է) պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:
- Աշխարհի տարբեր ծայրերում եղել եք, ի՞նչն է Ձեզ ամեն անգամ Ստամբուլ հետ բերել, ի՞նչ կա Ստամբուլում, որ ուրիշ տեղ չկա:
- Հոս իմ տունս է:
- Ստամբուլ ասելիս առաջին կադրը, որ գալիս է աչքիս առաջ, Ձեր ձկնորսների լուսանկարն է:
- Հա, ձկնորսներուն նկարը: Հայեր են, գիտե՞ս, առաջին ձկնորսները հայեր են եղել:
- Իսկ ի՞նչ կադր է Ձեր աչքի առաջ գալիս:
- Տունս կուգա, ընկերներս կուգան, սիրածս կինը կուգա:
Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս…
- Հիշու՞մ եք Ձեր առաջին սիրուն:
- Ես միշտ եմ սիրահարված: Ես կըրնամ ծառին ալ սիրահարվել, գույնին էլ, փողոցին էլ, լույսի շողին էլ: Աշխարհում կարևոր բան մը՝ կա, սեր կա: Մարդ չգիտե երբ պիտի սիրահարվե, երբ սիրե: Կյանքը պատահականություն մըն է: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս
- Չգիտեմ:
- Կա, կա..
- Իսկ հայուհու սիրահարվե՞լ եք երբևէ:
- Այ այդ մեկը պատահած չէ:
- Ստամբուլից հետո ձեր սիրած քաղա՞քը:
- Փարիզը:
- Սիրո քաղաքը:
- Սեր ամեն տեղ ալ կա, ամեն տեղ էլ կանաչը, կանաչ է, կապույտը՝ կապույտ:
- Հայաստան էիք գնացել վերջերս, այնտեղ նկարներ արեցի՞ք:
- Ավելի շուտ էլ Հայաստան գացած էի, ամբողջ եկեղեցիներու նկարները քաշած եմ:
- Երևանից Ձեզ շոկոլադ եմ բերել՝ եկեղեցու նկարով: Սա Սևանի եկեղեցին է:
- Հա գիտեմ:
- Սա էլ Տաթևը, եղե՞լ եք այս եկեղեցում:
-Չեմ եղեր:
- Աշխարհում ամենագեղեցիկն է, ինձ համար համենայնդեպս:
-Նշանավոր հայերի եք նկարել, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան:
- Արամ Խաչատրյանին հետ ռեպորտաժ ընելը շատ դժվար էր: Մարդը հայերեն անգամ չիդե: Ես ալ Գրողների միություն գացած էի անոր նկարելու համար: Լույսերը միացնել ուզեցա, սխալ բան մը ըրեցա ողջ շենքին լույսերը հանգեցավ: (ծիծաղում է:)
- Եղե՞լ է պահ, երբ զգացել եք, որ հոգնել եք ու ուզում եք այլ բանով զբաղվել:
- Ոչ ջանըմ, ի՞նչ կխոսիս, երբեք չեմ հոգնել:
Պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է:
- Հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:
- Հա, կնոջս սիրելու օրը: Սիրահար ըլլալը աշխարհին ամենալավ բանն է:
- Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
(ճռճռացնելով բացում է հայկական շոկոլադը)
-Հայրենիքը... ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես ես փողոցով կը քայլեմ, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է.
-Այդքան մարդկանց եք նկարել, չե՞ք ուզել որ մի օր էլ Ձեզ նման տաղանդավոր մեկը Ձեզ նկարի:
-Նկարել են ինձ:
- Հավանու՞մ եք:
(ուսերն է թոթվում)
Վերջում մակագրում է իր գիրքը, նվիրում ինձ:
-Հաճախ արի , երեկոները միշտ հոս եմ:
-Կգամ, անպայման կգամ:
Վերցնում եմ գիրքն ու հեռանում մեր լսած, բայց չտեսած պատմության ականատեսից, 2 միլիոն կադրով պատմություն կերտած հանճարեղ ծերունուց…
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Աստղիկ Իգիթյան/ Ստամբուլ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |