Տարածաշրջան12:05, 12 Նոյեմբեր 2014
Ադրբեջան է մեկնել Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարը

Օրերս Ադրբեջան մեկնած Թուրքիայի հատուկ
նշանակության զորքերի հրամանատարի այցին հաջորդել է 2-րդ բարձրաստիճան թուրք զինվորականի
այցը Բաքու: Թուրքական «Սյոզջու» պարբերականի էլ-կայքի տեղեկացմամբ` Ադրբեջան է
մեկնել Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ
Աթայը:
Նախատեսվում է, որ վերջինս պետք է այցելի հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գիծ: Աղբյուրն ընդգծում է, որ Աբդուլլահ Աթայի այցն ուշագրավ է հատկապես այն ֆոնին, երբ մի քանի ամիս է մնացել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթավերջին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրավերով այդ երկիր մեկնած թուրք գեներալ Զեքաի Աքսաքալլըն շրջել էր առաջնագծի ադրբեջանական հենակետերով և ծանոթացել դիպուկահարների դիրքերին: Դիմելով մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանցի դիրքապահներին` նա ասել էր.
«Ձեզանով հպարտանում եմ: Տեսա և ուրախացա, որ դուք բարոյապես ու տեխնիկապես լավ վիճակում եք: Թուրքիան միշտ Ադրբեջանի կողմից է: Ադրբեջանցի և թուրք զինվորն անպարտելի է: Դա բազմիցս ապացուցել ենք պատերազմներում»:
Նշենք, որ Արցախի ազատագրական պատերազմում պարտվողը հենց ադրբեջանցի զինվորներն էին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |