Տարածաշրջան07:40, 12 Նոյեմբեր 2014
Թուրք պաշտոնաթող դիվանագետ. «Մենք ճանաչում ենք հայերի տեղահանությունները»

Ստամբուլում տեղի է ունեցել «1915թ-ի ողբերգության քննարկումը 100-րդ տարելիցին.նշանակություն, հիշողություն և քաղաքականություն» խորագրով ժողով: Այն կազմակերպել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի և «Թուրք արդյունաբերողների և գործարարների» միության (TÜSİAD-ԹԱԳՄ) արտաքին քաղաքականության ֆորումը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը, ժողովի ընթացքում ելույթ են ունեցել Բենթլիի Համալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը, Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյանը և Երևանում գործող «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: ԹԱԳՄ-ի անունից բացման խոսքով հանդես է եկել պաշտոնաթող դիվանագետ Վոլքան Վուրալը, որը միության միջազգային կապերի և քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահն է: Նա ասել է, որ իրենք ճանաչում են 1915 թվականին հայերի տեղահանությունները, սակայն նաև ընդգծել է, որ ԹԱԳՄ-ն դեմ է ցեղասպանություն բառի օգտագործմանը՝ համարելով այն քաղաքական եզրույթ: Ըստ Վուրալի՝ հարցի լուծման համար Թուրքիան և Հայաստանը միասն պետք է քայլեր ձեռնարկեն:
Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյան իր ելույթի ընթացքում նշել է, որ 2015 և՛ հայերի, և՛ թուրքերի համար կուլմինացիոն կետ է: Ըստ Մարյանի՝ երկու ժողովուրդներն էլ վախենում են 2015-ից. թուրքերը՝ 2015-ի աղմուկը լսելուց, իսկ հայերը՝ 2015-ից հետո համոզիչ չլինելուց և պարտվելուց: Նա
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |