Իրավական14:15, 12 Նոյեմբեր 2014
Սամաթիայի գործով կասկածյալ Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասում սպանված հայազգի տարեց կնոջ՝ Մարիցա
Քյուչուքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում
ընթացող դատավարության շրջանակներում կասկածյալ հայազգի Մուրադ Նազարյանը
մեղսունակ է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբեր 3» լրատվական
կայքը:
Տեղի ունեցած դատական նիստին մասնակցել են գործով կասկածյալ Մուրադ
Նազարյանը, սպանված Մարիցա Քյուչուքի երեխաներն ու փաստաբանները:
Դատարանի նախագահը հայտարարել է, որ արդեն պատրաստ է Նազարայանի հոգեկան առողջության վերաբերյալ
դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում է, որ Նազարյանը հոգեպես
առողջ է և լիովին մեղսունակ:
Քյուչուք ընտաիքի փաստաբանը, նշելով, որ Քյուչուքի սպանության հետ գրեթե
միաժամանակ ծեծի է ենթարկվել Թուրքանդա Աշըք անունով մի քաղաքացի, պահանջել է, որ
այդ գործով քննություն սկսվի, քանի որ իրենք հիմքեր ունեն մտածելու, որ դեպքը տեղի
է ունեցել Նազարյանի և այլոց մասնակցությամբ:
Բացի այդ փաստաբան Քեսքինը պահանջել է փորձաքննությամբ պարզել, թե արդյոք
Մարիցա Քյուչուքին պատկանած սպիտակ սավանի վրայի արյան հետքը Նազարյանինն է: Արյան
հետքի ուսումնասիրության պահանջն ընդունվել է դատարանի կողմից: Դատարանի որոշմամբ
սավանը նոր փորձաքննության կենթարկվի պարզելու համար մյուս երկու արյան հետքերի
տերերի ինքնությունը:
Ավելի վաղ դատաբժշկական փորձաքննությունից պարզ էր դարձել, որ սավանի վրա կա իրար խառնված երեք տեսակի արյան հետքեր, որոնցից մեկը եղել է սպանված Մարիցա Քյուչուքինը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |