Տարածաշրջան07:36, 14 Նոյեմբեր 2014
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է հայկական ուղղաթիռի կործանմանը

Թուրքիայի Պաշտպանության
նախարար Իսմեթ Յըլմազը ելույթ է ունեցել
ազգային մեծ ժողովում և
անդրադարձել հայկական Mi-24 ուղղաթիռի խոցման միջադեպին: Ինչպես տեղեկացնում
է «Փուսուլահաբեր» լրատվական կայքը պաշտապանության
նախարարը նշել է, որ հայ պաշտոնյաները պատասխան
հարված տալու մասին հայտարարություններ են տարածել:
«Հավատացեք, դուք չգիտեք, թե վաղն այս տարածաշրջանում ինչ կլինի»,- ասել է Յըլմազը` հիշեցնելով
նաև Թուրքիայի հարևանությամբ ընթացող հակամարտություների՝ Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի
մասին:
«Մեզ ասում են,
թե եկեք մտնենք Քոբանի, մեկ ուրիշն էլ, թե Իրաք մտնենք: Քանի դեռ մեր ազգի շահերից
չի բխում, մենք ո՛չ Իրաք կմտնենք, ո՛չ էլ Սիրիա: Սակայն մեր երկրի շահերին համապատասխան
մեր բաժին պարտականությունը կատարելուց էլ չենք հրաժարվի»,-
ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Նշենք, որ այս
հայտարարությունը պաշտպանության նախարարն արել է 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ, որտեղ նա պատասխանել
է պատգամավորների՝ գումարի դիմաց զինապարտությունից ազատվելու հարցին: Յըլմազը հայտնել,
որ այն կիրառել-չկիրառելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նախարարը միաժամանկ նշել է, որ այս հարցում որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հաշվի
առնել նաև առկա խնդիրները՝ զանազան պատճառներով զինապարտների թվի նվազումը. ծառայության
ժամկետի նվազեցումը, բնակչության թվի դանդաղ աճը, երիտասարդության շրջանում բարձրագույն
կրթության դիմողների թվի աճը: Բացի այդ պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի շուրջ տիրող
իրավիճակը: Թուրք նախարարը Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի կողքին հիշատակել է
Հայաստանին և Ադրբեջանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |