Գիտակրթական08:50, 14 Նոյեմբեր 2014
Ստամբուլում ապրող հայ երեխաների կարոտը եկեղեցու նկուղում մի պատառ Հայաստան է ստեղծել

«Կուզենայի այս աշխարհում տեսնել մի ուժ, որ կարողանար բնաջնջել ցեղն այս… Առանց հացի ու ջրի աքսորեցեք նրանց դեպի անապատ: Հրկիզեցեք նրանց տներն ու եկեղեցիները:Ապա տեսեք` ինչպես պիտի խնդան, երգեն, աղոթեն կրկին: Զի նրանցից երկուսը մի որևէ տեղ այս աշխարհում երբ հանդիպեն իրարու, տեսեք` ինչպես պիտի կերտեն մի նոր Հայաստան»:
Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի հայ ավետարանական եկեղեցու նկուղային հարկում ժամանակի մեքենա կա. մի քանի վայրկյանում Հայաստան է տանում: Այստեղ Հրանտ Դինքի անվան դպրոցն է: Սա մոտ 150 հայ մանուկների ու պատանիների «Հայաստան» կոչվող կղզին է: Այստեղ ամեն բան հայերեն է: Հայերեն են անգամ մանուկների անկարգություններն ու ուսուցիչների նախատող հայացքները, փոքրիկ Սարգիսի ծիծաղն ու քնել չցանկացող 3 տարեկան Մարիամիկի արցունքերը:
Ամեն կողմից հնչող «Բարև Ձեզ», «Բարով եք եկել»-՚ն ու պատերի հայրենասիրական գրություններն ինձ մի պահ հայրենիք տեղափոխեցին:
Բացում եմ դասարաններից մեկի դուռը.
- Ի՞նչ դաս է ձեզ մոտ:
- Մայրենի,- խմբով պատասխանում են երեխաները:
Դպրոցը հիմնվել է հատուկ հայաստանցի երեխաների համար, որոնց ծնողները հանգամանքների բերումով հայտնվել են Թուրքիայում և ժամանակավորապես աշխատում են այնտեղ: Ի տարբերություն Ստամբուլի մյուս հայկական դպրոցների՝ այս դպրոցը միակն է, որը բացառապես Հայաստանի կրթական ծրագրով է դասավանդումն իրականացնում: Ուսուցչական կազմը նույնպես Հայաստանից է: Դպրոցն ութամյա է: Այն ավարտելուց հետո աշակերտներին տրվում է տեղեկանք, որի հիման վրա նրանք կարող են կրթությունը շարունակել Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Իսկ Թուրքիայում այդ տեղեկանքը պարզապես թուղթ է և ոչինչ չի նշանակում: Բայց դա բնավ չի անհանգստացնում երեխաներին ու նրանց ծնողներին, քանի որ նրանք իրնեց ապագան միմիայն Հայաստանի հետ են կապում:
«Երբ 2003 թվականին հիմնեցինք դպրոցը ընդամենը 7 աշակերտ ունեինք:
Տարեցտարի նրանց թիվը գնալով ավելանում է: Ուսուցիչները նույնպես
Հայաստանից են: Այնտեղ են կրթություն ստացել»,- պատմում է դպրոցի տնօրեն
Հերիքնազ Ավագյանը:
Արդեն 11 տարի այս կրթօջախի սաներին մեկ ընդհանուր երազանք է համախմբում. հայրենիք են ուզում վերադառնալ:
- Մի տարի հետո վերադառնալու եմ:
- Երևանի՞ց ես:
- Չէ, Արտաշատից:
- Կարոտու՞մ ես Արտաշատը:
- Շատ…
(Ջուլիա 14 տարեկան)
- Իսկ դո՞ւ:
- Ես Երևանից եմ:
- Դու է՞լ ես ուզում հետ գնալ:
- Հա:
-Լավ չի՞ այստեղ:
-Լավ է: Դպրոցն էլ եմ շատ սիրում, ուսուցիչներիս էլ: Քաղաքն էլ գեղեցիկ քաղաք է. Նույնիսկ ֆուտբոլի եմ գնում: Բայց… չգիտեմ… որ իմ երկրում չեմ…չգիտեմ… մի տեսակ հանգիստ չեմ:
(Միքայել 12 տարեկան)
Երեխաների՝ տուն վերադառնալու բաղձանքն ու կարոտը եկեղեցու նկուղը վերածել են դպրոցի, նեղ ու անշուք սենյակները՝ դասասենյակների, եկեղեցու աթոռը՝ աշակերտական նստարանի: Երեխաների չփարատվող կարոտը օտարության մեջ մի պատառ Հայաստան է ստեղծել, մի պատառ` մայր հայրենիքից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա:
Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ /
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |