Գիտակրթական13:20, 18 Նոյեմբեր 2014
Հայաստանցի աշակերտը Թուրքիայում կրթական հեռանկար չունի
Թուրքիայում ներկայումս բնակվում է մոտավորապես 3.000 հայաստանցի երեխա, որոնք կանգնած են կրթություն ստանալու խնդրի առաջ: Այս երեխաները չունեն Թուրքիայի քաղաքացիություն, դրա համար էլ չեն կարող անգամ այդ երկրի հայկական դպրոցներում գրանցվել և սովորել: Թուրքիայի կրթության նախարարության կողմից 2011 թվականին ընդունված որոշման համաձայն` հայաստանցի երեխաներին թույլ տրվեց տեղի հայկական դպրոցներում կրթություն ստանալ «հյուր-աշակերտ»-ի կարգավիճակով: Սկզբնական շրջանում որպես բարեփոխում ընկալված որոշումը հետագայում իր հետ բերեց մի շարք խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն:
Նախ պարզվեց, որ Հայաստանից մեկնած աշակերտները կրթություն ստանալուց հետո ատեստատ չեն ստանում ՝ ի տարբերություն իրենց մյուս համադասարանցիների, որոնք Թուրքիայի քաղաքացի են: Ատեստատի փոխարեն նրանք ստանում են համապատասխան դասընթաց անցնելու մասին տեղեկանք: Եվ ինչ-որ տեղ կրթությունը դառնում է անիմաստ քանի որ դպրոցն ավարտելուց հետո երեխաները հայտնվում են փակուղում. կրթությունը շարունակելու համար համապատասխան փաստաթուղթ չունեն, իսկ եղած կրթությունն էլ, բնականաբար, բավարար չէ:
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում Ստամբուլի հայկական դպրոցների հարցով զբաղվող Գարո Փայլանն ասաց, որ խնդիրը դեռևս շարունակվում է մնալ չլուծված: Պատկան մարմիններին հասցեագրված իրենց դիմումները տարիներ շարունակ մնում են անպատասխան: Փայլանը ծրագրի մեկ թերություն ևս նշեց: Դա «հյուր-աշակերտ» երեխաների` նոր միջավայրում հոգեբանական խնդիրների հետ բախվելու հարցն է:
«Հայաստանցի երեխաները, որոնք ընդունվում են Թուրքիայում գործող հայկական դպրոցներ, բախվում են լեզվական խնդրին: Նրանք խոսում են Հայաստանում սերտած արևելահայերենով, իսկ այստեղ կրթությունն իրականացվում է արևմտահայերենով: Հետևաբար երեխաների համար դժվարություն է առաջանում հաղթահարել լեզվական այդ պատնեշը: Կարծում եմ պետք է լինեն նախապատրաստական կենտրոններ: Երեխանները նախ պետք է վերապատրաստվեն այդ կենտրոններում հետո հաճախեն դպրոցներ: Եվ բացի այդ, պետք է լուծվի նաև ատեստատի հարցը, ինչը շատ կարևոր է»,-եզրափակում է Գարո Փայլանը:
Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |