Միջազգային10:40, 18 Նոյեմբեր 2014
Թուրքիան արտերկրում մինչև հիմա ստեղծել է 5.000 հ/կ իր լոբբին ուժեղացնելու համար

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում`
ուժեղացնելու իր լոբբիստական գործունեությունն արտերկրում: «Կառավարությունն
արագացրել է հայկական ու հրեական սփյուռքի պես հզոր թուրքական լոբբի ձևավորելու
ուղղությամբ տարվող աշխատանքները»,- տեղեկացնում է թուրքական «Փուսուլ հաբեր»
լրատվակայքը:
Խնդիր է դրվել արտասահմանաբնակ թուրքերի միջավայրում ստեղծել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Վարչաֆինանսական աջակցությունն ապահովում են Թուրքական իշխանությունները: Նշվում է, որ մինչև օրս արդեն ստեղծվել է գերթե 5.000 հասարակական կազմակերպություն (հ/կ): Արտերկրում գործունեություն ծավալով նշյալ թուրքական կազմակերպություններում աշխատում են ներկայացուցիչներ ոչ միայն արտգործնախարարությունից, այլ նաև էկոնոմիկայի նախարարությունից:
Բացի այդ ձևավորվել է արդարադատության նախարարությանը կից կազմակերպություն, որն այսուհետև պետք է իրավական հարցերում աջակցություն ապահովի աշխարհի տարբեր երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին: Այդ քայլը ևս ուղղված պետք է լինի թուրքական լոբբինգի ուժեղացմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |