Միջազգային10:45, 18 Նոյեմբեր 2014
Հայկական հարցում Թուրքիան աջակցություն է ակնկալում Վատիկանից

Թուրքիան ակնկալում է, որ Վատիկանը Հայկական հարցում կաջակցի Թուրքիայի
որդեգրած դիրքորոշմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վատիկանում Թուրքիայի նորանշանակ
դեսպան Մեհմեթ Փաչաջըն, ով
օրերիս իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի
պապ Ֆրանցիսկոս 1-ինին:
Փաչաջըն լրագրողների պահանջով խոսել է Հայկական հարցի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշման մասին: Նա նշել է, որ Պապը շարունակ խոսում է երկխոսությունից և խաղաղությունից, իսկ Թուրքիան էլ իրականում հայկական կողմի հետ ցանկանում է երկխոսություն մեջ մտնել: «Կարծում ենք, որ Թուրքիայի այս կեցվածքը և՛ աշխարհիկ, և՛ Վատիկանի նման կրոնական մեծ հեղինակությունների կողմից աջակցություն կստանա: Նման աջակցություն գոնե կարելի է ակնկալել: Աշխարհում երկխոսության համակիրները պետք է աջակցեն Թուրքիայի այս կեցվածքը»,- թուրք դիվանագետի խոսքերը մեջբերել է թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |