Միջազգային08:44, 18 Նոյեմբեր 2014
Չավուշօղլու. «Շարունակվող սառը պատերազմի համար վճարում են Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար
Մևլութ Չավուշօղլուն «Կանալ 24» հեռուստաալիքի եթերից անդրադարձել է միջազգային ու
տարածաշրջանային մի շարք խնդիրների: Չավուշօղլուն խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրից:
Նախարարը նախ ընդգծել է, որ սառը պատերազմը ըստ էության չի ավարտվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Թեև Բեռլինի պատը քանդվել է, բայց չեն քանդվել «ուղեղների մեջ եղած պատերը»: Ըստ Չավուշօղլուի` սառը պատերազմը շարունակվում է և ավելի արտահայտիչ դրսևորում է ստացել հատկապես վերջին ժամանակաշրջանում:
«Ինչո՞ւ չի լուծվում Ղարաբաղի հարցը: Որովհետև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարաձայնություն կա: Դեռևս շարունակվող սառը պատերազմի համար վճարում են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, բայց դրանից Արևմուտքին օգուտ չի լինում: Ուկրաինային ի՞նչ օգուտ կա դրանից, ոչ մի: Մի խոսքով հարկավոր է, որ Ռուսաստանը և Արևմուտքը դաս քաղեն անցյալից և հասկանան, թե ինչ է հանգեցնում սառը պատերազմը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |