Միջազգային07:24, 19 Նոյեմբեր 2014
ԱՄՆ փոխնախագահը կմեկնի Թուրքիա` խորացնելու համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 21-ին մեկնելու
է Թուրքիա և Ստամբուլում մի շարք հանդիպումներ է անցկացնելու կառավարության
անդամների, վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ:
Ըստ նախատեսվածի` Բայդենը նախ կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, այնուհետև ելույթով հանդես կգա «Atlantic Council» հետազոտական կենտրոնում կազմակերպվելիք կոնֆերանսին, որտեղ քննարկվելու են էներգետիկային առնչվող հարցեր: Բայդենը հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության` Սպիտակ տան անանուն աղբյուրները հայտնում են, որ Բայդենը թուրք իշխանավորների հետ քննարկելու է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր:
Նշվում է, որ Բայդենը Թուրքիայից բացի այցեր է կատարելու նաև Մարրոկո և Ուկրաինա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |