Տնտեսական09:59, 19 Նոյեմբեր 2014
Գործազրկության պաշտոնական ու մասնավոր ցուցանիշները Թուրքիայում

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել
երկրում առկա գործազրկության մակարդակի մասին: «Սի էն էն թուրք» լրատվականը
տեղեկացնում է, որ TÜİK-ի վիճակագիրների տվյալներով`
Թուրքիայում գործազուրկների թիվը աճել է` հասնելով 2մլն 944 հազարի, կամ որ նույնն
է` 10.1 տոկոսի: Ի հակադրություն հրապարակված այս ցուցանիշի` Թուրքիայի
աշխատավորական արհմիությունների կոնֆեդերացիայի հետազոտական ինստիտուտը (DİSK-AR) պնդում է, որ իրականում
գործազրկության մակարդակը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է հանրությանը:
DİSK-AR-ի հետազոտությունների համաձայն` գործազուրկների թիվը հասնում է 5 մլն 460 հազարի, կամ որ նույննէ ` 17.1 տոկոսի: Ընդգծվում է, որ գործազրկությունն ավելի սուր է արտահայտված կանանց շրջանում: Պաշտոնապես ներկայացվում է, թե կանանց գործազրկությունը կազմում է 12.7 տոկոս, մինչդեռ, ըստ DİSK-AR-ի, իրականում այն կազմում է 25.46 տոկոս: Երիտասարդների շրջանում առկա գործազրկության ցուցանիշները ևս տարբեր են. ըստ պաշտոնական վիճակագրության` այն կազմում է 19.2 տոկոս, ըստ DİSK-AR-ի` 28 տոկոս:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |