Հոդված16:00, 19 Նոյեմբեր 2014
Երևանը՝ մեկուսացվող Մոսկվայի և ապամեկուսացվող Թեհրանի միջև
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձևաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելևէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն:
Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսևորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաև հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը և դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը:
Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երևանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետևողական մագլցողականություն:
Հայաստանի Հանրապետության երկու ռազմավարական գործընկերների նկատմամբ կիրառման ընթացքի մեջ է հակոտնյա քաղաքականություն: Մեկի ուղղությամբ պատժամիջոցների որդեգրում,մյուսի ուղղությամբ պատժամիջոցների հետզհետե վերացման միտված դրսեվորումներ:
Մի պահ կենտրոնանաք ապամեկուսացվող Թեհրանի և Երևանի միջև կայացած վերջին համաձայնության վրա:
Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել հայկական տարածքի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը: «Ստորագրվել է համաձայնագիր` ՀՀ-ում հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, և այդ երկրում իրանական կազմակերպությունները շուտով պիտի սկսեն աշխատանքները», հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը:
Բայց նաև` այս տեղեկության վրա.
Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, Բայահանլի գյուղի մոտ. իսկփոխհրաձգությանը մասնակցել են ադրբեջանցի սահմանապահները և թմրավաճառները: Այդուհանդերձ ադրբեջանական պետական մարմինները չեն հաստատել այս տեղեկությունները:
Վերլուծական ամփոփ հայացք նետելուց առաջ, անտեղի չի լինի հիշել նաև Իրանի նախագահի Բաքուայցը, որի օրերին համընկաւ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը: Ռոհանին կարևոր հայտարարություն էր արել Բաքվում` ասելով, որ ղարաբաղյան խնդիրը զինվորական լուծում չունի: Այլ խոսքով, նա հակադրվել էր Բաքվի ռազմատենչ պաշտոնական դիրքորոշմանը։
Իհարկե, չի կարելի սահմանային միջադեպը գերագնահատելով հանգել այն եզրակացության, որ իրանա-ադրբեջանական սահմանը լարված իրավիճակում է: Սակայն, այն, որ զսպված հարաբերություններ կան Թեհրանի և Բաքվի միջև, դա ակնհայտ փաստ է: Իրանում ծագումով ազերի բազմամիլիոնանոց ազգաբնակչությունը երկու պետություններին համար զսպիչ գործոնի հանգամանք ունի:
Իրանի ապամեկուսացման նախադրյալները, Թեհրան-Երևան էներգետիկ բնույթի համաձայնության կնքումը, Իրան-Ադրբեջան սահմանային միջադեպը, նախագահ Ռոհանիի հատկանշականությամբ չառանձնացող այցելությունը Բաքու և հայտարարությունը` Արցախի հարցի լուծման զինվորական միջոցը բացառելու:
Վաշինգտոն-Թեհրան բնականոնացման և Վաշինգտոն-Մոսկվա խզման երևացող միտումի նախադրյալները իրենց ազդեցությունը կթողնեն տարբեր տարածաշրջանների վրա: Սկսելով Միջին Արևելքից, հասնելով Կովկաս: Երևանը սուր հավասարակշիռ քաղաքականություն կիրառելու հարկադրանքի դիմաց է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |