Ցեղասպանություն10:59, 19 Նոյեմբեր 2014
Թուրք ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի 100 կինոթատրոններում

Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ
Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Վերք» ) ֆիլմը մեկ ամիս շարունակ ցուցադրվել
է Գերմանիայի գրեթե 100 կինոթատրոններում: Թուրքական «Հաբերարթբիր» լրատվակայքի
տեղեկացմամբ` ֆիլմը դիտել է ընդհանուր առմամբ մոտավորապես 85.000 մարդ: Մինչդեռ ֆիլմի ցուցադրման կազմակերպիչներն ավելի մեծ
ակնկալիքներ են ունեցել կինոդիտողների քանակի առումով: Ֆիլմի սակավադիտելության
պատճառը համարվում է Գերմանիայի հասարակության հիմնական մասի անտեղյակությունը Հայոց
ցեղասպանության մասին:
Նախատեսվում է դեկտեմբերի 5-ին «Հատում» ֆիլմը էկրան բարձրացնել նաև Թուրքիայի կինոսրահներում: Աքընի հեղինակած ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված մարդինցի մի հայ դարբին Նազարեթ Մանուկյանի կյանքի մասին, թե ինչպես է նա Միջագետքի անապատներից մինչև Կուբա որոնում իր ենթադրաբար ողջ մնացած աղջիկներին:
Ֆիլմի բյուջեն կազմել է 16 մլն եվրո: Ֆիլմի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Նկարահանումները անցել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |