Տարածաշրջան10:53, 20 Նոյեմբեր 2014
Անկարայում կքննարկվի Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան

Հրանտ Դինք հիմնադրամը, Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի Տնտեսագիտության բաժնի հետ համագործակցությամբ, 2014թ.-ի նոյեմբերի 22-23-ին Անկարայում կազմակերպում է գիտական խորհրդաժողով՝ «Կողպված դարպասը: Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» վերնագրով։
Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է դեռևս 1993թ.-ից։ Խորհրդաժողովը տեղի կունենա Անկարայի համալսարանի Ջեբեջի մասնաշենքի Ազիզ Քյոքլյու խորհրդաժողովների սրահում։ Այն ուղիղ եթերով կհեռարձակվի Հրանտ Դինք հիմնադրամի www.hrantdink.org կայքէջում անգլերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով։
Այս խորհրդաժողովի նպատակն է «փակ սահմանի քաղաքականությանը» անդրադառնալը՝ դրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրների ասպեկտներով, ինչպես նաև Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներով:
Ներկա գտնվող հետազոտողների և փորձագետների միջոցով խորհրդաժողովը կփորձի նպաստել միջսահմանային երկխոսությանը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու բաց թողնված հնարավորությունները և աջակցելու այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն սահմանները վերացնելուն և տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը խթանելուն։
Թուրքիա-Հայաստան սահմանի ներկա իրավիճակը…
Սովետական Միության փլուզումից հետո Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրների շարքում էր։ Սակայն 1993թ.-ին Թուրքիան միակողմանիորեն ամբողջությամբ փակեց Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Կարս - Գյումրի երկաթուղային կապը կանգնեց, իսկ ուղղակի առևտուրը և տեղացիների միջսահմանային գործունեությունն արգելափակվեց: Փակ սահմանների քաղաքականությունը ուժի մեջ է մինչ այսօր:
Փակ սահմանը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ սահմանի երկու կողմի հասարակությունների կյանքի և ընդհանրապես տարածաշրջանի վրա՝ ներառյալ պատերազմական վիճակում գտնվող Սիրիայի վրա, որը տուն է հանդիսանում բավական մեծ թվով ծագումով հայ բնակչության համար: Շրջափակման տնտեսական, քաղաքական, սոցիալական և բնապահպանական հետևանքները տեսանելի են ամենուր: Եթե փակ սահմանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր, ապա, թերևս, այն ունեցել է հակառակ ազդեցություն:
Խորհրդաժողովը կանդրադառնա մի շարք հարցերի
Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում փակ սահմանը սահմանամերձ շրջանների, սահմանից այն կողմ գտնվող բնակիչների տեսակետների և առօրյա կյանքի վրա: Իր հերթին, ինչպիսի՞ն կլինի բաց սահմանի ազդեցությունը նրանց վրա: Սահմանի բացումը կծառայի՞ որպես տնտեսական զարգացման կատալիզատոր: Որո՞նք են տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաց թողնված հնարավորություններն ու հեռանկարները: Ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանի պատկերը 30 տարի անց, եթե ենթադրենք, որ կան բաց սահմաններ և, հավանաբար, ընդհանուր կամ ազատ տնտեսական գոտի: Ինչպե՞ս կարող է սահմանն ազդել Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիայի և համագործակցության վրա: Ինչպիսի՞ն է եղել Թուրքիայի՝ Վրաստանի, Իրաքի, Սիրիայի և Նախիջևանի հետ «բաց դռների քաղաքականության» ազդեցությունը: Կարո՞ղ է բաց սահմանը հանդես գալ որպես կատալիզատոր՝ Կովկասում ժողովրդավարության ամրապնդման և, որպես կայուն և անվտանգ էներգետիկ ու տրանսպորտային հանգույց, նրա՝ Եվրոպային ինտեգրման համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |