Միջազգային11:24, 20 Նոյեմբեր 2014
Աշխարհի ուլտրահարուստներից 915-ը Թուրքիայում է ապրում

«Wealth X» վերլուծական գործակալությունը և «UBS» բանկը հրապարակել են աշխարհի ուլտրահարուստների թվի մասին 2014-ի համատեղ զեկույցը: Պարզվել է, որ աշխարհում 30 մլն կամ ավել դոլարի կարողություն
ունեցողների թիվը 2013-ի համեմատ աճել է 7.2 տոկոսով` հասնելով 211 հազարի: Նրանց
87 տոկոսը տղամարդիկ են, 13 տոկոսը` կանայք:
Ըստ զեկույցի` ցուցակի առաջին հորիզոնականում հանգրվանած առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ բնակվում է ոչ պակաս, քան 30 մլն դոլարի կարողություն ունեցող 69.560 մարդ: Երկրորդ տեղում Գերմանիան է` իր 19.095 ուլտրահարուստներով: Եռյակը եզրափակում է Ճապոնիան, որտեղ ապրում է 14.729 ուլտրահարուստ:
Ըստ ուլտրահարուստների քանակի` դասակարգված երկրների առաջին քսանյակի շարունակությունը ստորև`
4. Մեծ Բրիտանիա – 11.510
5. Չինաստան – 11.070
6. Հնդկաստան – 8.595
7. Շվեյցարիա – 6.635
8. Կանադա – 5.305
9. Ֆրանսիա – 4.705
10. Բրազիլիա – 4.225
11. Ավստրալիա – 3.580
12. Մեքսիկա – 3.470
13. Հոնկ Կոնգ – 3.335
14. Իտալիա – 2.295
15. Իսպանիա – 1.800
16. Նորվեգիա – 1.565
17. Սաուդյան Արաբիա – 1.495
18. Հարավային Կորեա – 1.470
19. Սինգապուր – 1.395
20. Հոլանիդա – 1.370
«Սի էն էն թուրք» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Թուրքիայում ուլտրահարուստների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 15-ով և հասել 915-ի: Նրանց բոլորի ընդհանուր կարողությունը գնահատվում է 120 մլրդ դոլար: 2013-ի համեմատ արձանագրված 14.3 տոկոսանոց աճը Թուրքիային դարձրել է եվրոպական երկրների շարքում 6-րդը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |