Միջազգային10:04, 21 Նոյեմբեր 2014
ԱՄՆ-ում քննարկվում է «ԻՊ»-ի դեմ կռվող քրդերին զենքով օգնելու հարցը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մշակվել է մի նախագիծ, որը նպատակ ունի նախագահ Օբամային լիազորել զենք-զինամթերքով օգնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական զինուժերին` փեշմերգեյին:
Խոսքը մասնավորապես վերաբերում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը համարվող «Դեմոկրատական միություն կուսակցության» (ԴՄԿ-PYD) զինյալներին զենք մատակարարելուն: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` օրինագիծն արդեն ներկայացվել է Ներկայացուցիչների պալատին: Այն նախատեսում է շնորհել ռազմական օգնության 3 տարվա լիազորություն:
Ավելի վաղ Իրաքի ամերիկյան ուժերը փորձել էին Քոբանիում ահաբեկիչների դեմ մարտնչող քրդական ուժերին օգնություն ուղարկել զինամթերք և բժշկական պարագաներ, բայց դրանց մի մաս, ցավոք, անցել էր «ԻՊ»-ի ահաբեկիչների ձեռքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |