Տարածաշրջան11:13, 21 Նոյեմբեր 2014
Դավութօղլուի և Բարզանիի համատեղ մամուլի ասուլիսն ու զավեշտալի միջադեպը (տեսանյութ)

Թուրքիայի
վարչապետ Ահմեթ Դավութօղլուն գտնվում է հյուսիսիրաքյան քրդական
ինքնավարությունում, որտեղ հանդիպել է իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսուդ
Բարզանիի հետ: Մայրաքաղաք Էրբիլում կողմերը առանձնահանդիպում են ունեցել, որից
հետո հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ըստ թուրքական «Հաբերելեր» լրատվակայքի` Դավութօղլուն ներկաներին տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնում Էրբիլ կատարած այցն առաջինն է: Այցի նպատակը և քննարկված հարցերի բովանդակությունը Թուրքիայի վարչապետը կարևորել է ներքոնշյալ 4 ասպեկտներով:
1. Մարդասիրական օգնություն
Իրաքում և Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են: Թուրքիան ընդունել է
արդեն գրեթե 2 մլն ներգաղթյալի: Տեղահանվածների մի մասն էլ ապաստանել են իրաքյան
Քուրդիստանի տարածքում: Անկարան պատրաստակամ է աջակցել մարդասիրական օգնության
հարցերում:
2. Անվտանգություն
Կողմերը
քննարկել են անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ քայլեր կատարելու
հեռնանկարները: Իրաքի անվտանգությունը, ըստ Դավութօղլուի, կարևոր է Թուրքիայի
համար և վերջինս շահագրգիռ է այդ հարցում:
3. Քաղաքական
Իրաքում ձևավորված նոր կառավարությունը, որն իր մեջ ներառում է բոլոր քաղաքական
ուժերին, դրական է տրամադրված Անկարայի հանդեպ: Դավութօղլուն դա համարել է
ձեռքբերում ոչ միայն Իրաքի, այլ ամբողջ տարածաշրջանի համար:
4. Տնտեսական համագործակցություն
Կողմերը
որոշում են կայացրել խորացնել և ավելի զարգացնել առևտրատնտեսական
հարաբերությունները:
Մամուլի ասուլիսի ժամանակ դահլիճում տեղի է ունեցել զավեշտալի մի դեպք, որը զվարճացրել է ներկաներին: Քուրդ լրագրողի` քրդերեն հնչեցրած հարցից հետո թարգմանիչը փոխանակ թուրքերեն թարգմանի Դավութօղլուի համար, քրդերեն վերաշարադրել է հարցը: Անհարմար դրության մեջ հայտնված Դավութօղլուն անզուսպ ծիծաղով խնդրել է թուրքերեն թարգամնել` պատճառաբանելով. «Քրդերեն քիչ եմ հասկանում»:
Տեսանյութն այստեղ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |