Իրավական13:05, 25 Նոյեմբեր 2014
Դինքին սպանած Սամասթը պատրաստվում է նոր մանրամասներ հայտնել
Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգուն Սամասթը պատրաստվում է խոսել և սպանության մասին նոր մնարամասներ հայտնել: Նա նամակ է ուղարկել Դինքի սպանության գործում պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն իրականացնող դատախազին՝ հայտնելով, որ ցանկանում է նոր ցուցմունքներ տալ:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Թարաֆ» թերթը հիշեցրել է երկու տարի առաջ Սամասթի հետ ունեցած զրույցի մասին, որի ժամանակ Սամասթը հայտնել էր, որ 3 փուլով իրականացված սպանության մասին այնպիսի տեղեկություններ է հայտնելու դատախազին, որոնց մասին մինչ այդ չի խոսել:
«Կա մի հանգամանք, որի մասին մինչև այս պահը ո՛չ դատարանում, ո՛չ էլ որևէ այլ տեղ չեմ պատմել: Ես սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել եմ մի մարդու և նրա հետ թեյ եմ խմել: Ես կասեմ, թե ով է այդ մարդը և ինչ կապ ունի Դինքի սպանության հետ»,- ասել էր Սամասթը: Սակայն հետագայում հարցաքննության ժամանակ Սամասթը ոչինչ չէր ասել: Ինչպես նշել էր այդ շրջանում սպանության գործը քննող դատախազը, Սամասթը որևէ էական տեղեկություն չէր տվել, որը կազդեր հետաքննության վրա:
Հիշեցնենք, որ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության առջև: 2012թ. հունվարի 17-ին դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման:
2014 թ. հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձի, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |