Մշակութային12:55, 26 Նոյեմբեր 2014
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դեկտեմբերի 5-ից կցուցադրվի Թուրքիայում

Գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Հատում» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, դեկտեմբերի 5-ից կցուցադրվի Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» թերթը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր օգոստոսի 31-ին: Ֆիլմը պատմում է մարդինցի
Նազարեթ Մանուկյանի, ում 1915 թվականին թուրք զինվորները մարդինցի մյուս հայ տղամարդկանց նման հավաքում են և տանում: Տարիներ անց իմանալով, որ դուստրերը ողջ են՝
ճանապարհվում է նրանց փնտրելու:
Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի
71-րդ միջազագային կինոփառատոնում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղարտադրության
ֆիմլի նկարահանումներն անցկացվել են Կանադայում, Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում
և Մալթայում: Ֆիլմի պրոդյուսերների թվում
են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, ՖաբիենՎոնիերը: Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է գլխավոր հերոս
Նազարեթ Մանուկյանը, ովբնակվում է հայկական գյուղերից մեկում, հրաշքով փրկվում ջարդերի
ժամանակ: Ցեղասպանությունից մեկ տարի անց նա իմանում է, որ իր երկու դուստրերը նույնպես
ողջ ենմնացել ու մեկնում է աշխարհով մեկ նրանց փնտրելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |