Հոդված12:13, 26 Նոյեմբեր 2014
Թուրք մտավորականը հաստատում է՝ Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում. Սասունյան
Վերջին տարիներին
մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների
և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում
են դրսևորում
Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝
ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության: Չնայած նրանց դեռևս փոքրաթիվ քանակին և նախագահ Էրդողանի վրա ունեցած չնչին ազդեցության՝
պայքարը հանուն ճշմարտության և արդարության պետք է իրականացնել
երկու ճակատով՝ Թուրքիայի ներսում և դրսում: Հուսանք, որ ժամանակի ընթացքում
նման ազատամիտ թուրքերի շարքերը կբազմանան՝ ստիպելով իրենց կառավարությանը բարեփոխումներ իրականացնել
մի շարք հարցերի վերաբերյալ,
այդ թվում՝ Հայոց ցեղասպանության:
Սակայն այս առաջադեմ թուրքերին
չպետք է դիտարկել որպես Հայ դատի ակտիվիստների: Նրանց հիմնական նպատակն է ապրել ժողովրդավարական հասարակության
մեջ, ուր հարգում են բոլոր քաղաքացիների
իրավունքները և ընդունում անցյալի մութ էջերը:
Նման արդարամիտ
թուրքերից մեկը Ստամբուլի քաղաքական
հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող
Չենգիզ Աքթարն է, ով երկար տարիներ պաշտպանել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի
կառավարության կողմից:
Այս տարվա սկզբին Աքթարը երկու ազդեցիկ հոդվածներ գրեց՝ վիճարկելով Հայոց ցեղասպանության թուրքական
ժխտողականությունը: «Թըդեյ Զաման» թերթում ապրիլի 21-ին հրապարակված առաջին հոդվածը վերնագրված
էր «99-րդ տարելիցը»: Երկրորդ հոդվածը, որ ապրիլի 24-ին տեղադրվել էր «Ալ-Ջազիրա» անգլերեն կայքում կրում էր՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում» խորագիրը և «հզորացող թուրք հասարակությունը այժմ վիճարկում
է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ պետության
ժխտողական մտածելակերպը»
ենթախորագիրը:
Աքթարն իր առաջին հոդվածում
Ապրիլի 24-ը նկարագրում է որպես «խորհրդանշական
օր հայերի համար, որոնք բռնի ուժով սփռվել են ամբողջ աշխարհում:
Այս համընդհանուր
աղետը դեռևս չի ճանաչվել Թուրքիայում: Նույնիսկ այն փաստը, որ Անատոլիայի
հայերն ամբողջովին
բնաջնջվեցին իրենց հայրենիքում, բավարար չէ ժողովրդի և պետության
համար, որպեսզի ճանաչի այն»:
Այնուհետև Աքթարը ծաղրի է ենթարկում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝
«պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու
կոչը, քանի որ այն «մի կողմից բաղկացած կլինի «ցեղասպանության փորձագետներից»,
իսկ մյուս կողմից՝ ուրացող պրոֆեսորներից, որոնք չեն կարող նույնիսկ հավաքվել,
էլ չենք խոսում որոշում կայացնելու մասին»:
Հոդվածն ավարտելով
լավատեսական նոտայով՝ Աքթարը դիտարկում
է. «Ի տարբերություն պետության՝
թուրք հասարակությունը այսօր հարցեր է բարձրացնում
անցյալի մասին և պատշաճ պատասխաններ որոնում: Սա է ճշմարտությունը դիմագրավելու
ամենաառողջ և մնայուն մոտեցումը:
Այս հողերի վրա խաղաղություն
չի լինի առանց անցյալի հետ առերեսվելու:
2015 թվականը կլինի ճշմարտության և հիշողության փնտրտուքի
խորացման տարի, նույնիսկ եթե կառավարությանը այն դուր չի գալիս»:
«Ալ-Ջազիրա»-ում տեղադրված
հոդվածում թուրք գիտնականը Հայոց ցեղասպանության ուղղությամբ
իր կառավարության
ժխտողական քաղաքականությունը բաժանել է երեք ոլորտների.
լոբբիստական գործունեություն Ադրբեջանի հետ համատեղ, հատկապես Միացյալ Նահանգներում,
գիտաշխատողների վարձում՝ Թուրքիայի «գռեհիկ ժխտողականությանը» գիտական տեսք տալու համար, և ուշադրության շեղում Հայոց ցեղասպանության հարյուրամյակից՝ կենտրոնանալով
այլ իրադարձությունների վրա, ինչպիսիք են «Դարդանելի
ճակատամարտի հաղթանակը»
և «Սարիղամիշի
ռազմական ջախջախումը»:
Չնայած եռանդուն ժխտողական քարոզչությանը՝ Աքթարը պնդում է, որ «Թուրքիան արդեն վաղուց տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում: Հայ ժողովրդի բնաջնջումն
իր նախնիների
երկրում, ինչպես էլ որ այն անվանեք, ակնհայտ փաստ է»:
Աքթարը 1915 թվականի Ապրիլի 24-ը նկարագրում է որպես «սև օր, երբ Անատոլիայից հայերին ջնջելու որոշումն սկսեց գործադրվել
Երիտթուրքերի օսմանյան կառավարության կամ իթթիհատականների կողմից: Սրա դրդապատճառը
մահմեդականներից կազմված միատարր բնակչության
ստեղծումն էր, որ նախատեսված
էր դեռևս չստեղծված Թուրքիայի
հիմքը ձեւավորելու
համար: Այնպես որ, այստեղ քրիստոնյա ժողովուրդների
համար տեղ չկար՝ չնայած նրանց պատմական ներկայությանը այդ հողերի վրա»:
Այնուհետև թուրք գիտաշխատողը անդրադառնում
է «երիտթուրքերի
անկումից հետո իշխանության եկած Օսմանյան կառավարության
կողմից 1919 թ. մայիսին հանձնարարված
զեկույցին», որտեղ նշված է, որ 800 հազար հայ է սպանվել մինչ այդ թվականը: Աքթարը նաև մեջբերում է 1928 թվականին Թուրքիայի
գլխավոր շտաբի հրատարակած գրքից, որտեղ նշված է. «800 հազար հայ և 200 հազար հույն սպանվել են ջարդերի, բռնի տեղահանության և տաժանակիր աշխատանքի
հետևանքով»: Աքթարը եզրակացնում է. «եթե ավելացնենք
նաև Կովկասյան
տարածաշրջանում 1918 թվականից հետո սովի, համաճարակների և ջարդերի հետևանքով
մահացածներին, ապա այդ թիվը կգերազանցի մեկ միլիոնը: Իթթիհատականների զտման աշխատանքն
ավարտեցին քեմալականները՝ պարտավորեցնելով ամբողջ Անատոլիայի տարածքում
փրկվածներին պատսպարվել
Ստամբուլում և միաժամանակ արգելելով
նրանց սրբավայրերն
ու դպրոցներն
ամբողջ Անատոլիայում»:
Հանդուգն թուրք մտավորականն իր ազդեցիկ հոդվածն ավարտում է սթափ իրատեսական
գրառմամբ. «Ջինը շշից դուրս է եկել: Երբ և ինչպես այն կարող է ազդել պետության
քաղաքականության վրա՝ դժվար է կանխատեսել»:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ
և խմբագիր` Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |