Մշակութային08:13, 26 Նոյեմբեր 2014
Թուրք նախարարը հայտնել է, որ 2015-ին իրենք Բրյուսելում ցուցադրելու են հայկական մշակույթը

Բրյուսելում անցկացվել է մամուլի ասուլիս` նվիրված Եվրոպայում ամենահայտնի արվեստի միջազգային մշակութային փառատոնի (Europalia) թեմային: Ասուլիսին ներկա է գտնվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը: Նշյալ փառատոնն անցկացվում է սկսյալ 1969 թվականից:
Ըստ «Թուրքիյե գազեթեսի» լրատվակայքի` թուրք նախարարը հավաստիացրել է, որ 2015-ի ամռանը Բրյուսելում կայանալիք փառատոնին հյուրի կարգավիճակով մասնակցող Թուրքիան եվրոպական արվեստասեր հասարակությանը կծանոթացնի Թուրքիայի մշակութային ժառանգության հետ:
Բելգիացի լրագրողներից մեկը դիմել է Չելիքին` հարցնելով, թե արդյոք իրենք պատրաստվում են ներկայացնել հայ արվեստագետների գործերը: Ի պատասխան թուրք նախարարն ասել է, որ ներակայցնելու են ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի, քրդերի, հրեաների և այլ ազգային փոքրամասնությունների կերտած մշակույթը:
«Հայկական մշակույթը օտար չէ մեր մշակույթին: Անատոլիայի մշակույթին ծանոթացնելիս` մենք չենք փորձելու մասնատել այն: Հայը, հույնը թուրքը բոլորը միասին են կերտել Անատոլիայի մշակույթը: Նրանց բոլորին ներկայացնելու ենք որպես մեկ օրգանական միասնություն»:
Ըստ Չելիքի` փառատոնին ցուցադրվելու են վերականգնված եկեղեցիների լուսանկարները, մասնակցելու են թուրքահայ արվեստագետներ, գրականագետներ, գրողներ, կինոգետներ, ճարտարապետներ, որոնք հանրությանը ներակայացնելու են հայկական մշակութային արվեստը: Նախարարը թվարկել է նրանց անունները, որոնց մասնակցությունն արդեն ստույգ ծրագրված է (Թաթյոս Էֆենդի, Նիկողող աղա, Քեմանի Սարգիս Էֆենդի, Բիմեն Շեն, Մարգար Եսայան, Ժակլին Չելիք, Կարին Քարաքաշլը):
Ցուցադրվելու է օսմանյան շրջանի պալատական լուսանկարների ցուցահանդես, որոնց մեծ մասի հեղինակները հայ լուսանկարիչներ են եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |