Քաղաքական11:38, 26 Նոյեմբեր 2014
Թուրքիայի արտգործախարար. «Հայաստանը չի պատասխանում մեր դրական ուղերձներին»
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը քննարկվել
է Թուրքիայի
խորհրդարանում: Թուրքիայի
արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ելույում ասել է, թե Հայաստանը չի պատասխանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերին՝
ավելացնելով, որ Հայաստանի՝ 2015-ին ընդառաջ քայլերը մտահոգիչ են:
«Հայաստանի հետ
հարաբերությունների կարգավորման մեր ցանկությունը չի փոխվել: 2015-ին ընդառաջ Հայաստանը Թուրքիայից գնացող բարի նպատակ ունեցող ուղերձներին դրական պատասխան չի տալիս, փոխարենը ողջ էներգիան կենտրոնացնում է 1915-ի դեպքերի հետ կապված գործունեության վրա»,- ասել է թուրք նախարարը:
Թուրքական «Ուլուսալքանալ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ չի շրջանցվել նաև Դողու Փերինչեքի գործով դատավարության թեման: Չավուշօղլուն շատ կարևոր է համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած վճիռը, որով
ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի հայտարարությունները դիտարկվել են խոսքի
ազատության շրջանակներում:
«Շվեցարիա-Փերինչեք գործով
դատավճիռը ցեղասպանության կեղծ դրույթների 100 ամյակում Թուրքիայի կարևոր հաղթաթղթերից
է: Այս և հաջորդ տարի Թուրքիայում Փերինչեք-Շվեցարիա դատավարության մասին շատ է խոսվելու»,-
ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը նշել է նաև, որ իրենք Ադրբեջանի հետ մշտական կապ են
պահպանում՝ առաջնահերթ նպատակ ունենալով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |