Տարածաշրջան08:04, 28 Նոյեմբեր 2014
Հռոմի պապի` Թուրքիա կատարելիք այցի օրակարգ. 5 հարց

Նոյեմբերի 28-ին
Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը կայցելի Թուրքիա: Թուրքական «Հուր հաբեր» լրատվական
կայքը գրում է, որ Հռոմի պապը Թուրքիա է այցելում մի ժամանակահատվածում, երբ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, իսլամը գործիք դարձնելով,
բռնություններ է գործում Մերձավոր Արևելքում :
Այս
առնչությամբ Վատիկանի գլխավոր
քարտուղար կարդինալ Պիերո Պարոլին հայտնել
է, որ Հռոմի պապի Թուրքիա է այցելում շատ կարևոր ուղերձով, այն է. «Պետք է
դատապարտել կրոնի միջոցով մանիպուլացիա անելը, Աստծո անունն օգտագործելով
բռնություն գործելը»:
Թուրքական կայքը
անդրադարձել է 5 հարցի, որոնք տեղ կգտնեն Ֆրանցիսկոս 1-ինի այցի օրակարգում:
- Սպասվում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը կխուսափի Սուրբ Սոֆիա տաճարում աղոթք անելուց, որտեղ իր նախորդներից Պողոս 6-ի ծնկաչոք աղոթքը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել:
- Սպասվում է, որ Հռոմի պապը կկրկնի նախորդ պապի՝ Բենեդիկտոս 16-ի արածը և կաղոթի Սուլթանահմեթ մզկիթում: Ֆրանցիսկոսը կլինի 2—րդ պապը, ով կայցելի Սուլթանահմեթ:
- Հռոմի պապը չի խոսի Հայոց ցեղասպանության մասին: 2013 թվականին Հռոմի պապը 1915 թվականի կոտորածները որակել էր ցեղասպանություն՝ ասելով. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»:
- Նա կայցելի նոր կառուցված նախագահական նստավայր՝ Սպիտակ պալատ (Աքսարայ)՝ դառնալով առաջին բարձրաստիճան հյուրը: Սակայն հնարավոր է, որ Ֆրանցիսկոսին դիմավորեն բողոքի ցույցով: Բան այն է, որ ճարտարապետների միությունը նամակով դիմել էր պապին և պահանջել չմասնակցել Սպիտակ պալատում կատարվելիք ընդունելությանը՝ այցի դեպքում զգուշացնելով հնարավոր բողոքի ակցիայի մասին:
- Ֆրանցիսկոս 1-ինը կհանդիպի Հունական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս 1-ինի հետ: Հանդիպման ընթացքում ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միասնությանն ու համերաշխությանը վերաբերող հարցեր կքննարկվեն:
Հռոմի պապի այցի
ընթացքում անվտանգության արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն: Անկարայի
ոստիկանությունը դատարանի հատուկ որոշմամբ ոստիկաններին մեքենաները խուզարկելու
արտոնություն է տվել: Այցի անվտանգությունն ապահովելու միջոցառումներում
կներգրավվեն 2.700 ոստիկան և 1 ուղղաթիռ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |