Տնտեսական09:27, 29 Նոյեմբեր 2014
Պուտին. «Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը»

Թուրքիա կատարելիք այցից առաջ Ռուսաստանի
Դասշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է թուրքական «Անադոլու»
պետական լրատվական գործակալության թղթակցի հետ: Պուտինը ողջունել է երկու երկրների
միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու թուրքական կառավարության
ցանկությունը:
«Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը: Ջերմորեն ենք վերաբերվում Ռուսաստան մսամթերք, կաթնամթերք, ծովամթերք, միրգ և բանջարեղեն արտահանելու թուրք արտադրողների մտադրություններին»,- ասել ՌԴ նախագահը: Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Անկարան կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել իր արտաքին քաղաքականությունում: ՌԴ նախագահը Թուրքիայի հետ առևտրաարդյունաբերական նոր համագործակցություն զարգացնելու հնարավորություններ է մատնանշել: Բացի այդ Պուտինը նշել է նաև, որ թուրք պաշտոնակցի հետ պատրաստվում է քննարկել էներգետիկ ոլորտում ահմատեղ ռազմավարական նախագծեր կյանքի կոչելու հարցեր ևս:
«Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է և դա պահպանվելու է: 2013-ին մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 32.7 մլրդ դոլար: Թուրքիայում կատարած ռուսական ուղղակի ներդրումները հասնում են 1.7 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում թուրքական ներդրումների չափը գրեթե հասնում է 1 մլրդ դոլարի: Այս դրական ընթացքն ավելի բարելավելը բխում է երկու երկրների շահերից»,- նշել է Պուտինը և հիշեցրել, որ Էրդողանի հետ ավելի վաղ համաձայնության էին եկել առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի:
Հիշեցնենք, որ Պուտինը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնելու դեկտմեբերի 1-ին և մասնակցելու Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստին: Վերջինս ստեղծվել է 2010-ին, երբ ՌԴ նախագահը պետական այց էր կատարել Թուրքիա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |