Տարածաշրջան14:05, 01 Դեկտեմբեր 2014
Թուրքիան Մակեդոնիայից աջակցություն է խնդրել 2015-ին իրեն սատարելու հարցում

Թուրքիա–Ալբանիա
միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, իշխանական «Արդարություն և
զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ռիֆաթ Սաիթը, գնահատելով Մակեդոնիա
և Ալբանիա կատարած այցերը, խոսել է դրանց բավականին դրական նշանակության մասին:
Անդրադառնալով
մասնավորապես Մակեդոնիա կատարած այցին` Սաիթը տեղեկացրել է, որ իրենց
պատվիրակությունը հյուրընկալվել է Մակեդոնիայի նախագահական նստավայրում,
խորհրդարանում և Թուրքիա-Մակեդոնիա առևտրաարդյունաբերական պալատում: Մակեդոնիայի
բուհերում ուսանող թուրք երիտասարդների համար որպես բարի լուր Սաիթը նշել է, որ
այսուհետև հեշտացվելու են նրանց համար մուտքի վիզաների տրամադրման ընթացակարգերը:
Թուրք պատգամավորը նաև
հայտնել է, որ 2015 թվականին, երբ միջազգային օրակարգ կգա Հայոց ցեղասպանության
ճանաչման հարցը, Թուրքիան ստանալու է Մակեդոնիայի աջակցությունը:
«Մենք ցանկություն
հայտնեցինք, որ Մակեդոնիան սատար կանգնի Թուրքիային: Մակեդոնական իշխանությունները
համակարծիք եղան մեզ հետ: Այսինքն Մակեդոնիան այդ հարցում լիովին աջակցում է
Թուրքիային»,- ըստ «Հաբեր ֆլեշ» լրատվակայքի` ասել է թուր պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |