Տարածաշրջան08:31, 02 Դեկտեմբեր 2014
Ռուսաստանը 2015-ի հունվարի 1-ից Թուրքիայի համար 6 տոկոսով կզեղչի գազի գինը

Դեկտերմբերի 1-ին պաշտոնական այցով Թուրքիա մեկնած
Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը թուրք պաշտոնակցի հետ ունեցել է գրեթե 1.5 ժամ
տևած առանձնազրույց: Երկու երկրների նախագահները Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 5-րդ
ժողովին մասնակցելուց և առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի
շարք համաձայնագրեր ստորագրելուց հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ`Պուտինն ընդգծել է, որ Գերմանիայից հետո Թուրքիան Ռուսաստանի 2-րդ խոշոր առևտրային գործընկերն է: Երկու երկրների համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ավելացնելու ռուս-թուրքական առևտրաշրջանառաության ծավալները: Տարեկան միայն Ռուսաստանից 4 մլն զբոսաշրջիկ է մեկնում Թուրքիա: Ըստ Պուտինի` ծրագրվում է 2016 թվականը զբոսաշրջության տարի հռչակել երկու երկրների համար: ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ թուրքական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել նոր գազատար կառուցելու, որի միջոցով լրացուցիչ էներգակիրներ Ռուսաստանից կմատակարարվեն Թուրքիային:
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի էներգետիկ պահանջարկը բավարարել: Նոր գազատարի կառուցմանը պատրաստ ենք աջակցել: Հնարավոր է թուրք-հունական սահմանին գազաբաշխման կենտրոն ստեղծել»,- ասել է Պուտինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան նշել է, որ երկուստեք նպատակադրվածություն կա 2023-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի սպառած բնական գազի 50 տոկոսը մատակարարվում է Ռուսաստանից:
Հայտնի է դարձել նաև այն, որ 2015-ի հունվարի 1-ից Ռուսաստանը Թուրքիային վաճառելիք գազի սակագինը զեղչելու է 6 տոկոսով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |