Տարածաշրջան11:49, 02 Դեկտեմբեր 2014
Ադրբեջանից Անթալիա մեկնած զբոսաշրջիկների թիվն աճել է 48.78 տոկոսով

Թուրքիայի պաշտոնական տվյալների համաձայն` 2014-ի
հունվար –հոկտեմբերի ժամանակահատվածում Անթալիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել
է 11 մլն 790.954: Այս ցուցանիշը նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է 3.51 տոկոսանոց աճ:
Զբոսաշրջիկ այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներինեն: Վերոնշյալ ամսիներին Ռուսաստանից Թուրքիա է մեկնել 3 մլն 479 հզ 705 զբոսաշրջիկ, այլ կերպ ասած` Անթալիա մեկնած օտարերկրացի տուրիստների 30.59 տոկոսը կազմել են Ռուսաստանի քաղաքացիները: Երկրորդ տեղում Գերմանիան է, որտեղից Անթալիա զբոսաշրջության մեկնածների թիվը կազմում է 2 մլն 911.823: Հաջորդաբար դասակարգվում են Հոլանդիան (541.821), Մեծ Բրիտանիան (444.682), Շվեդիան (373.407), Ուկրաինան (285.550), Ղազախստանը (269.115), Բելգիան (267.573):
Զբոսաշրջիկների հոսքերի անկում է նկատվել հետևյալ երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Նորվեգիայից, Իտալիայից: Մանսավորապես ԱՄՆ-ից Անատոլիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է 24.03 տոկոսով: Իսկ ահա Իրանից, Ադրբեջանից, Սիրիայից և Պորտուգալիայից մեկնած տուրիստների թիվն ավելացել է համապատասխանաբար 196.31, 48.78, 42.23 և 38.26 տոկոսով:
Հարևան Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների մասին պաշտոնական տեղեկագրի մեջ նշված է միայն, որ հոկտմեբերին նկատվել է հայ զբոսաշջիկների թվի նվազում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |