Տարածաշրջան12:09, 02 Դեկտեմբեր 2014
Մահչուփյան. «Խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ի քվեները կարող են գերազանցել 50%-ը»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն
Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հրապարակած հոդվածում իր տեսակետներն է արտահայտել Թուրքիայում 2015 թվականի հունիսին տեղի
ունենալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Մահչուփյանը նշում է, որ իր ենթադրությունները
հիմնված են այս տարվա ՏԻՄ ընտրությունների վրա, սակայն հաշվի են առնված նաև
համապետական ընտրությունների առանձնահատկությունները: Հեղինակը նշում է, որ
թուրքական ընտրազանգվածի մեջ 2 միլիոնանոց հատված կա, որն իր ձայները ՏԻՄ
ընտրությունների ժամանակ տալիս է «Ազգայնական շարժում» կուսակցությանը
(ԱՇԿ), իսկ խորհրդարանական ընտրություններին՝ «Արդարություն և
զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Ելնելով այս հանգամանքից՝ Մահչուփյանը ՏԻՄ ընտրություններին
ԱԶԿ-ի ստացած 44%-ին համապետականի համար ավելացնում է ևս 4 տոկոս: Մահչուփյանի
խոսքերով ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող «Ժողովուրդների
դեմոկրատիա» կուսակցությունն (ԺԴԿ) էլ նախագահական ընտրությունների ժամանակ ստացած
10%-ը չի պահպանի և կրկին կիջնի ավանդական 6 տոկոսի մակարդակին:
Դավութօղլուի գլխավոր խորհրդականն այսպես է կանխատեսում 2015-ին Թուրքիայում
կայանալիք համապետական ընտրությունների արդյունքները՝ ԱԶԿ-48%, ԺՀԿ («Ժողովրդահանրապետական»
կուսակցություն),-24%, ԱՇԿ-15%, ԺԴԿ-6%, մնացածներ-7%:
Մահչուփյանն իր կանխատեսումներին հավելում է նաև
այն հանգամանքը, որ ըստ ուսումնասիրությունների՝
ԱԶԿ-ի վարած քաղաքականությանն այժմ հավանություն է տալիս բնակչության գրեթե
60%-ը, իսկ ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի վարկանիշն այժմ ավելի ցածր է, քան վերջին
ընտրությունների ժամանակ: Ի մի բերելով ընդհանուր պատկերը՝ հեղինակը նշում է, որ
շատ հավանական է, որ հունիսին ԱԶԿ-ն գերազանցի 50%-ի շեմը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |