Միջազգային15:14, 03 Դեկտեմբեր 2014
Թուրքերի հակահայկական կոչերը Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում

Հունիսին Հոլանդիայի Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման դեմ թուրքերի կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հնչեցված կարգախոսները հայտնվել են Նիդերլանդների խորհրդարանի օրակարգում: Այս մասին գրում է թուրքական «Սոնհաբեր» կայքը:
Աղբյուրի համաձայն Հոլանդիայի արտգործնախարարը, խորհրդարանի կողմից իրեն
հղված նամակին ի պատասխան, Ներկայացուցիչների պալատ ուղարկած նամակում այսպես է
մենաբանել թուրքերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ հնչեցված կարգախոսներն ու
ազգայնական երաժշտությունը. «Դա չի նպաստում գոյություն ունեցող լուրջ հարցի
լուծմանը»:
Հոլանդացի նախարարը սադրանքի դրսևորում է համարել հատկապես հանրահավաքի
ժամանակ հնչեցված երաժշտությունը և «Ղարաբաղը հայի գերեզման է դառնալու»
վանկարկումները:
Նախարարը նամակում նշել է նաև, որ թուրք պաշտոնյաները Հայոց ցեղասպանության
հարցում դեռևս շատ զգայուն են՝ ավելացնելով, որ Թուրքիային կոչ է արվել ավելի
պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել այդ հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ թուրքերը ցույց էին կազմակերպել՝ բողոքելով հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման դեմ: (Հուշահամալիրի բացումը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 24-ին):
Հոլանդիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDA), «Սոցիալիստական» (SP), «Ազատություն» (PVV), «Հոլանդիայի ուղղափառ բարեփոխում» (SGP) և «Քրիստոնեական միություն» (CU) կուսակցությունները հայտարարել էին, որ հունիսի 1-ի ցույցն ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր թուրքական իշխանությունների օժանդակությամբ:
Որոշ պաշտոնյաներ,
հայտնելով, որ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը և Հոլանդիայում մի շարք մզկիթներ
աջակցել են բողոքի ակցիային,
պահանջել են, որպեսզի Նիդերլանդների արտգործնախարարը հանդիպի իր թուրք գործընկերոջ
հետ և պարզաբանում ստանա հարցի վերաբերյալ:
Բացի այդ պահանջել են հանդիպել նաև Հոլանդիայում Թուրքիայի
գլխավոր հյուպատոսի
հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |