Միջազգային14:12, 03 Դեկտեմբեր 2014
Կոռուպցիայի ցուցանիշով Թուրքիան 67-րդն է աշխարհում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է
անցկացրել` պարզելու, թե որ երկրում որչափ տարածվածություն ունի կոռուպցիան:
Ուսումնասիրության են ենթարկվել աշխարհի 175 երկրներ: Արդյունքների հիման վրա
կազմվել է զեկույց, որտեղ երկրները դասակարգվել են ըստ կոռուպցիոն ցուցանիշների:
Պարզվել է, որ կաշառակերության և ապօրինությունների նվազագույն ցուցանիշով առաջին եռյակում տեղեր են զբաղեցրել Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան: Այդ երկրները վաստակել են համապատասխամաբար 91, 89 և 87 միավորներ:
Ըստ թուրքական «Ուլքե հաբեր» լրատվակայքի` Գերմանիան 79 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը, Անգլիան 78 միավորով` 14-րդ տեղը, ԱՄՆ-ն 74 միավորով` 17-րդ տեղը, Ֆրանսիան 69 միավորով` 26-րդ տեղը: Իսկ ահա Թուրքիան ստացել է 45 միավոր և 175 երկրների շարքում հանգրվանել 64-րդ հորիզոնականում: Վերոնշյալ ցուցակը տխրահռչակորեն եզրափակում են Հյուսիսային Կորեան (8 միավոր), Սոմալին (11 միավոր) և Աֆղանստանը (12 միավոր):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |